30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Հաղթել ենք, էլի”. Լեւոն Տեր-Պետրոսյան

Քիչ առաջ Հաղթանակ զբոսայգի ժամանեցին Հայ ազգային կոնգրեսի անդամները առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավարությամբ: Նրա հետ են Ազգային ժողովի ՀԱԿ  խմբակցության պատգամավորները: Henaran.am-ի այն հարցին, ինչ կասի օրվա խորհրդի մասին՝  Տեր-Պետրոսյանը ասաց. “Հաղթել ենք էլի”: Հարցին, թե մեր իշխանությունները կկարողանան պահպանել հաղթանակը, առաջին նախագահն արձագանքեց. “Դուք պետք է պահպանեք այդ հաղթանակը”: Այլ հարցերի նա չպատասխանեց: 

Հովիկ Աբրահամյանի ճանապարհը տարբերվելու է /լրացված/

Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության նոր ծրագրին: Այն շուտով ներկայացվելու է խորհրդարան:  “Մայիսի 8-ին կառավարության նիստի ժամանակ ես հնչեցրել եմ, որ ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ: Մենք աշխատելու ենք էլ ավելի հնարավորին իրատեսական եւ դա մեզ համար շատ կարեւոր է, ասել այն, ինչ կարողանալու ենք անել: […]

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez-ը:  Խորհրդարանի քվեարկության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որում ողջունվում է օրենդիրների որոշումը, որը վկայում է ո՛չ միայն Հայ-ամերիկյան համայնքի քրտնաջան աշխատանքի, այլև՝ բոլոր ժողովուրդների, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի մասին Կալիֆորնիա նահանգի պետական պաշտոնյաների իրազեկությունը: […]

“Բերենք հասկանանք ով ա գրում..”.Էջմիածնի քաղաքապետի կասկածը /վիդեո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցանկություն չունի Արմավիրի մարզպետ դառնալու: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ մամուլում եղան հրապարակումներ, թե իբր Արմավիրում անհանգիստ են, քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին պիտի փոխարինի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Ավելին, մոտ 70 գյուղապետ որոշել են նամակ գրել երկրի նախագահին՝ Կարեն Գրիգորյանին մարզպետ չնշանակելու խնդրանքով: ” Բերեք հասկանանք […]

Նոր պատերազմի վտանգը

Իմ կարծիքով հիմա այն ժամանակը չէ, որ քննարկվի Ղարաբաղի հարցը: Ուկրաինայում կատարվող դեպքերը ցույց են տալիս, որ մեր մեծ տարածաշրջանում աշխարքաղաքական իրավիճակը լարված է և այդ լարված մթնոլորտում քննարկել Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհները, ակնհայտորեն տանում է դեպի պատերազմ: Ինչո՞ւ:Պատասխանը հստակ է: Մինսկի խմբի համանախագահները մեր ռեգիոնում աշխարքաղաքական շահեր ունեցող տերություններն են` հանած Թուրքիա և Իրան, որոնք […]

Հայաստանը չափազանց մտահոգված է Ուկրաինայում բռնությունների աճով. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած […]

Պետք չէ շուռումուռ տալ. Հ. Հակոբյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարությունից /վիդեո/

՛՛Եթե մենք համագործակցում ենք պետությունների, միջազգային կառույցների հետ, և մենք ստորագրում ենք պայմանագրեր, համաձայնագրեր, նշանակում է` պայմանավորվածություններ և համաձայնություններ ենք ձեռք բերում, հետևաբար` որոշակիորեն գալիս ենք համաձայնությունների՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Ըստ նախարարի՝ դա չի նշանակում ինքնիշխանության կորուստ, դա նշանակում է` բաց հասարակության կառուցում բոլոր երկրների հետ […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը: […]

՛՛Թեպետ Հեֆերնն իմ գործընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՛՛ /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում, այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ ու հասարակականամետ է:  Այս մասին նա նշեց այսօր Կառավարությունում ՝մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը:   ՛՛Ակնհայտ է, որ կան նաեւ կազմակերպություններ, որ առաջնորդվում են ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը սկզբունքով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի