07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ից նեղացած Լևոն Զուրաբյանը դիմեց մյուս ՛՛ախպերությանը՛՛. Իրավունք

՛՛ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՛՛քաշեց՛՛ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց։ Զուրաբյանի ագրեսիան դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր ՛՛շքեղության հարկի՛՛ վերացման օրենքի նախագիծը։ Զուրաբյանական հիստերիային ի պատասխան՝ Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական […]

ՕԵԿ-ն ու Բիշարյանն Ալեքսանյա՞նի դեմ են պայքարում. Չորրորդ իշխանություն

՛՛Զարմանալի է, թե ինչպես է մեր աչքի առաջ փյունիկի պես վերածնվում ‘’Օրինաց երկիրը’’։ Արդեն լրիվ թունդ ընդդիմություն է: Ինչպես ‘’Գտնված երազը’’ մուլտֆիլմի հերոսն էր ասում՝ ինչ-որ բան այն չէ։ Մի կողմից՝ Արթուր Բաղդասարյանն է, որը 250 հազար դրամ աշխատավարձից նեղված կոնյակի գործարան է սարքում, հիմա էլ հեռուստաընկերություն է բացում, երեկ էլ պարզվեց, որ ՕԵԿ-ը նաեւ […]

Ուսուցիչները գործադու՞լ կանեն /վիդեո/

Այսօր գիտության և կրթության նախարարության դիմաց գիտության և կրթության ոլորտի աշխատակիցները, մասնավորապես ուսուցիչները ու դասախոսները բողոքի ակցիա իրականացրին ԿՀ նախարարության դիմաց: Երկու ժամ շարունակ նրանք պահանջում էին, որ նախարարը ցած իջնի և հանդիպի իրենց հետ: Արմեն Աշոտյանը, սակայն աշխատակիցների միջոցով փոխանցեց, որ ուսուցիչներին պատրաստ է ընդունել նախարարության ներսում: Ուսուցիչները այդ առաջարկը չընդունելով հանդերձ բղավեցին.”Եթե մեր […]

Օլիգարխ ասեցիք, հիշեցի, դուք ո՞ւմ շահերն եք պաշտպանում. Շարմազանովը՝ Զուրաբյանին

”Ավտոմեքենաներ ներկրվում են մեր հարևան երկիր Վրաստանից և ներ են կրվում հին՝ ցածրարժեք ավտոմեքենաներ, միայն այս օրենքի ընդունումից հետո ավտոմեքենաների ներկրման քանակությունն իջել է տասից տասնհինգ անգամ”,-՛՛շքեղության հարկը՛՛ վերացնելու մասին նախագիծը ներկայացնելով՝ ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Վերջինս ընդգծեց, որ այս հարկի վերացումը կօգնի բիզնեսի զարգացմանը: Այվազյանին հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այլանդակ […]

Ինչքան էլ ոմանք հանդես գան որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ…

Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին որպես ընդդիմադիր պատգամավորներ առաջին անգամ ելույթ ունեցան ՕԵԿ-ականներ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Իշխան Խաչատրյանը: Հովհաննես Մարգարյանը նախ հայտարարեց, թե իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը։ Եվս մեկ անգամ ՕԵԿ-ը առաջարկեց ընդունել նախագիծ, որը կկանխի փոքր ու միջին խանութների ամեն օր փակվելը, կպայքարի օրեցօր աճող […]

ՀԱԿ-ը մերժում է Հովիկ Աբրահամյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցությունը պաշտոնական նամակ է ստացել վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որտեղ վերջինս նշել էր, թե կենսաթոշակային օրենքի իրավակարգավորումները ապրիլի 2-ի  որոշմանը համապատասխանեցնելու ուղղությամբ ձեւավորվել է համապատասխան աշխատանքային խումբ: Նա առաջարկել է ներկայացնել ՀԱԿ խմբակցության մեկ ներկայացուցչի թեկնածություն՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար: Սակայն Մանուկյանն ասաց, որ խմբակցությունը մերժել է առաջարկը, քանի […]

Վերջապես պարտադիր բաղադրիչը պե՞տք է կասեցվի. հարց նախարարին

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ու հասարակության հետ քննարկել ու վերջնական որևէ լուծում գտնել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրներին: Այս մասին Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշենք, որ նախարարը ներկայացնում էր համակարգի հետ կապված նոր նախագիծ, և սա որակեց որպես համագործակցության առաջին քայլ:   […]

“Ադրբեջանցիները խոստովանում են, որ իրենք ագրեսիվ են ու միշտ նախահարձակ են լինում”

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 29-ի ելույթը Աժ-ում հայտարարությունների ժամին Վերջերս Հայաստանում էին գտնվում թուրք գործիչներ, ովքեր մասնակցեցին Հայոց  Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված կլոր սեղանին, ինչպես նաև այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:  «Ապրիլի 24-ը դա այն օրն է, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ստեղծվեն որոշակի հարաբերություններ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման […]

Հիտլերի նախկին տնտեսուհին պատմել է նրա կենցաղի մասին /վիդեո/

Ադոլֆ Հիտլերի նախկին տնտեսուհին, ով աշխատելիս է եղել Հիտլերի նստավայրում, երկար տարիներ անց պատմել է նրա կենցաղի մասին: 89-ամյա Էլիզաբեթ Կալխամմերը պատմել է, որ Հիտլերը սարսափելի թուլություն է ունեցել քացրի նկատմամբ:  Հիտլերի ամենասիրելի ուտելիքներից է եղել խնձորով թխվածքը, ինչպես նաեւ չամիչը, գրում է Lenta.ru-ն եւ անգամ գիշերները նա ուտելիս է եղել դրանք:  Էլիզաբեթը պատմել է, […]

Վաղը կընտրեն

Աժ ՀՀԿ խմբակցությանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Այլ թեկնածուներ չեղան: Հովհաննես Սահակյանը ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ՀՀԿ խմբակցությանն իրեն այս պաշտոնում առաջադրելու համար: Ապա ներկայացրեց կենսագրությունն ու ծրագրերը: ՛՛Ընտրվելու դեպքում իմ ջանքն ու եռանդը կդնեմ, որ մնան այն բարի ավանդույթները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի