10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոսկերչական կազմակերպությունը կնախանձեր ոսկերչական կեղծված այդ մակարդակին

՛՛Եթե այստեղ ներկա գտնվեին ասենք Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները ժողովրդավարական երկրների մեր գործընկերները, որոնց հետ բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ, նրանց համար բացարձակ հասկանալի չէ այս դիլեման և խնդիրը, որ մենք այստեղ քննարկում ենք՛՛,-այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ներկայացրած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս […]

Հենց այդ քաղաքականությունն են սարքում իրենց համար բիզնես և շատ էլ լավ բարգավաճում են. ՀՀԿ-ականի անկեղծությունը

  ՛՛Խոսում եք դեմոկրատիայի, մարդու ազատությունների մասին, միևնույն ժամանակ, պարտադրում եք` եթե ուզում ես դառնալ պատգամավոր,  պիտի գաս էս կամ էն կուսակցության դրոշը կպցնես ճակատիդ՛՛,- Ազգային ժողովոի նիստում ասաց ՀՀ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով ՀՅԴ խմբակցության առաջարկով 100 տոկոս  համամասնական ընտրակարգի անցնելու նախագծին: Արձագանքելով Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե ընտրական մեծամասնական համակարգը նպաստում է […]

՛՛Ինձ ժամանակին ընտրություններում հաղթել են լավ մարդիկ են, բայց նրանց չեն ճանաչում՛՛

  Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը ԱԺ նիստում ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին, նշեց, որ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում դա: ՛՛Արդեն իսկ ակտիվ քննարկումների փուլում է ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որից առաջ առաջարկվում է կառավարման մոդելի հարցը քննարկել՛՛,- ասաց նա: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց՝ եթե գնում ենք […]

Ինչ է նշանակում ՛՛սուպերնախարար՛՛. պարզաբանում է Գ. Խաչատրյանը

՛՛Աշխարհում օպտիմալացման նման ծրագրեր միշտ էլ արվում են, և այդ սուպերնախարար բառից ես այդքան շատ չեմ ոգևորվում, և չեմ էլ անհանգստանում: Սուպերնախարար նշանակում է սուպեր պատասխանատվություն, հետևել գործերին՛՛,-այսօր Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու Ֆինանսների նախարարությունը միացավ ՊԵԿ-ին: ՛՛Կառավարությունն օպտիմալացման ծրագրեր է իրականցնում և հարկային ու […]

Մենք պետք է հանդուրժող լինենք. Գ. Սահակյանը՝ Շուշան Պետրոսյանից

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ լրագրողների վերաբերյալ արված հայտարարությանը: Ըստ Սահակյանի՝ Շուշան Պետրոսյանն այն հոգեբանությունը չունի, որ մարդկանց վիրավորի. ՛՛Նրա բնութագիրն այնպիսին չէ, որ փորձեր լրագրող վիրավորել: Ես կարծում եմ, որ տարիներ առաջ և այսօր էլ Շուշան Պետրոսյանը որպես մշակույթի լավագույն գործիչ ծափերի է արժանացել: Ուղղակի հենց […]

Որտեղ է շան գլուխը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին:  ՛՛Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում […]

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: ”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ […]

՛՛Թիկնապահները պահում են, որ ինձ չխեղդեք՛՛

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրական է վերաբերում ՛՛վարչապետերի ակումբ՛՛ ստեղծելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը: ՛՛Դա, կարծում եմ, շատ ճիշտ կլինի, նրանք, ովքեր երկրի կյանքում մեծ դերակատարում են ունեցել, պիտի հիմա էլ կարծիքների փոխանակում ապահովեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Իհարկե, Եվրոպայում ընդունված է նման մոտեցում, երբ մարդը փորձ է ձեռք բերում պետական կառավարման, […]

Ստեղծել վարչապետերի ակումբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարեց իր մի մտադրության մասին՝ մի կառույցում համախմբել նախկին վարչապետներին: ՛՛Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետեր, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել ՛՛Վարչապետերի ակումբ՛՛, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետերը, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված […]

Բոլորս աշխատում ենք թիմի մեջ, որի մի անդամն էլ Տիգրան Սարգսյանն է /վիդեո/

՛՛Իմպերատիվ բան եք հարցնում, վարչապետը ժամանակ չի տվել, պարզապես իր ծրագիրն է ներկայացրել գործարարների առջև՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ գործարարները պետք է ստվերից դուրս գան: Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանն ըստ էության աշխատում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարության հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված