Որտեղ է շան գլուխը
Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին:
՛՛Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում է իշխանությունների վերարտադրումը՛՛,- ասաց Արմեն Ռուստամյանը: Մի քանի էական հարց եթե չի լուծվում, ապա բոլոր շտկումները չեն կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն, և Արմեն Ռուստամյանի խոսքով, հենց այստեղ է թաքնված շան գլուխը:
Նա ընդգծեց՝ Հայաստանում երկու հիմնական անհերքելի փաստ գոյություն ունի, այն, որ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, և որևէ ընտրական համակարգ չի կարող նորմալ համարվել, եթե չի ապահովում հիմնական խնդիրը, այսինքն՝ իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով: Եվ որ որ այս կամ այն իրադարձությունների արդյունքում գալիս է իշխանության, նա պահպանում է իշխանությունը մինչև վերջ, մինչև որ քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ, սա ամենամեծ խնդիրն է:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգը գերակշիռ մասով ապահովել է իշխանության թեկնածուների ընտրությունը, և ստեղծվում է մի իրավիճակ, երբ համամասնական ընտրակարգով ձեռք բերված ձայների քանակը, որ ոչ իշխանական ուժերը իրար հետ համամասնական ընտրակարգով մեծամասնություն են, բայց մեծամասնություն չեն Ազգային ժողովում: