՛՛Ինձ ժամանակին ընտրություններում հաղթել են լավ մարդիկ են, բայց նրանց չեն ճանաչում՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_(4)_1400589557.jpg)
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը ԱԺ նիստում ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին, նշեց, որ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում դա: ՛՛Արդեն իսկ ակտիվ քննարկումների փուլում է ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որից առաջ առաջարկվում է կառավարման մոդելի հարցը քննարկել՛՛,- ասաց նա:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց՝ եթե գնում ենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, ապա այսօրվա 41 մեծամասնականները ներգրավվելու են կուսակցությունների մեջ: Մարուքյանի խոսքով՝ խնդիրը մեծամասնական – համամասնականի մեջ չէ, կարևոր է, որ ընտրող – պատգամավոր կապը պահպանվի, ընտրողն իմանա՝ ով է իր պատգամավորը, պատգամավորն իմանա՝ ով է իր ընտրողը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց՝ պետք է նայել՝ համակարգն ինչպես է գործում Հայաստանում, իսկ Հայաստանում այն հստակ է գործում: Մանուկյանի խոսքով՝ իրենք փորձում են մեխանիզմը ջարդել, որ հնարավորինս փողը քիչ աշխատի, քաղաքական դեմքն աշխատի: ՛՛Ինձ ժամանակին ընտրություններում հաղթել են մարդիկ, ովքեր լավ մարդիկ են, բայց ում չեք ճանաչի: Անուններ կան, որոնք եթե հնչեցնեք, եթե դուրս գաք փողոց, հնչեցնեք, չեն ճանաչի՛՛,- ասաց նա: