17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հենց այդ քաղաքականությունն են սարքում իրենց համար բիզնես և շատ էլ լավ բարգավաճում են. ՀՀԿ-ականի անկեղծությունը

 

՛՛Խոսում եք դեմոկրատիայի, մարդու ազատությունների մասին, միևնույն ժամանակ, պարտադրում եք` եթե ուզում ես դառնալ պատգամավոր,  պիտի գաս էս կամ էն կուսակցության դրոշը կպցնես ճակատիդ՛՛,- Ազգային ժողովոի նիստում ասաց ՀՀ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով ՀՅԴ խմբակցության առաջարկով 100 տոկոս  համամասնական ընտրակարգի անցնելու նախագծին:

Արձագանքելով Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե ընտրական մեծամասնական համակարգը նպաստում է իշխանության վերարտադրմանը՝ Բադեյանն ասաց, թե ընդդիմությունն ինչպես միշտ առաջարկում է ազգը փրկելու դեղատոմսեր, այն է՝ մեծամասնականից հրաժարվել և ընտրական համակարգը հիմնել քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության վրա. ՛՛Ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները, բացի Հանրապետականից, հիշեք՝ ինչպես են կազմվում այդ ցուցակները ընտրություններից առաջ, ավելի կոռումպացված համակարգ տեսե՞լ եք: Մեղադրում եք էս մարդկանց, որ եկել են այստեղ՝ իբրև թե, որ պաշտպանեն իրենց բիզնեսը, մինչդեռ իրենց քաղաքական ուժ հռչակող ոմանք հենց այդ քաղաքականությունն են սարքում իրենց համար բիզնես և շատ էլ լավ բարգավաճում են: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՛՛,-նկատեց պատգամավորն ու շարունակեց.

 ՛՛Միշտ ուզել եմ բիզնեսս պաշտպանել, ստացվե՞լ է: Ոչ՛՛: Պատգամավորը հորդորեց՝ ցույց տալ այդ կուսակցություններում մարդկանց, ում որ հանրությունը ճանաչում է: ՛՛Անդրեյ Սախարովը պիտի ՀՅԴ մեջ ընդգրկվեր, որ դառնար պատգամավոր, եթե էդ լուծը չի վերցրել, իրավունք չունի՞ դառնալ պատգամավոր, պարտադրում եք՝ եթե ուզում ես դառնալ պատգամավոր, պիտի կուսակցական դրոշը խփես ճակտիդ՛՛,- ասաց նա:

Նրա խոսքից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Բադեյանն ինչպես միշտ  օրիգինալ է, ամենակարևորը՝ անկեղծ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ