30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

13 գործակալ է սպանվել Սլավյանսկում. ԱՄՆ-ը հրաժարվում է ընդունել նրանց մարմինները /վիդեո/

Միջազգային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել իր 13 CIA գործակալների մարմինները, ովքեր սպանվել են Սլավյանսկում` մայիսի 2-ին, տեղեկացնում է Взгляд-ը: Թե որն է դրա պատճառը, առայժմ անհայտ է: Հայտնի է դարձել նաեւ, որ Սլավյանսկում ուկրաինական ուղղաթիռների վրա ոչ թե խաղաղ բնակիչներն են կրակ բացել, այլ արտասահմանցի զինվորականները: Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն […]

Իրեն հարգող նախարարը, եթե զգա, որ չի կարողանում իր առջև դրած խնդիրը լուծել, պետք է հրաժարական տա. նորանշանակ նախարար /վիդեո/

”Հրաժարական տված փոխնախարարին ես առաջարկել եմ աշխատել, բայց նա գերադասել է աշխատել մասնավոր սեկտորում՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե պատրաստվում է հետ բերել Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանին, ով հրաժարական էր տվել: Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ նախարարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ, քանի որ լուրջ փոփոխությունը […]

Սպորտը կուսակցություններ չի ճանաչում. նոր նախարար /վիդեո/

Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողներից ժամանակ է խնդրում: Այօր Կառավարության նիստից հետո նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ ինքն օգտվելու է իր 100 օրվա լռության իրավունքից: ՛՛Ես ձեզ շատ հարգում եմ, բայց մեր գործը իրար հետ կսկսվի 100 օր հետո, ես ձեզ հավաստիացնում եմ: Մեր գործունեությունը լինելու է շատ […]

Որտեղ կլինի մի լավ գործ, ՕԵԿ-ը կլինի այդտեղ մասնակից. Հ. Մարգարյան

ԱԺ “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջերս, երբ քառյակը հանդիպում էր “Ժառանգություն” խմբակցությունում, հրավիրվել են նաև իրենք և համատեղ համաձայնության եկել։ “Բոլորվին վերջերս քառյակը “Ժառանագություն” խմբակցությունում էր հավաքված, պարոն Հակոբյանը հրավիրեց, և մենք քննարկեցինք մի հարց, խոսքը վերաբերում էր մի քանի մոտեցումններին”,- ասաց նա` […]

Սյունեցիները երբեք չասեցին “բալես ուր ա՞, բալեդ թաղեմ” /վիդեո/

 “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սյունիքի առաջին մարզպետ եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպամանը խոսեց, որպես ականատես գեներալ-վկա: Նա նախ շնորհավորեց բոլորին ու մաղթեց, որ աստված մեր երկիրն այնքան խելք ու հնարավորություն տա, որ կարողանա գնահատի ու սատարի երկիրը պահողներին:  Նա մասնավորապես անդրադարաձավ  “Սյունիք –Զանգեզուր” պետական ծրագրին, որ իրականացվում էր 1992թ-ին՝ հանրապետության […]

Թողնենք դիվանագետի խղճի վրա. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ դեսպանին

՛՛ԱԳՆ մամլո խոսնակն արդեն իսկ պատասխանել է, ես ուղղակի կարող եմ կրկնել՝ ես չեմ կարծում, որ կազմակերպություններ կան, որ կարող են նման բան անել՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը: Հարցին, թե որպես դիվանագետ նա իրավունք ուներ նման հայտարարություն աներ, փոխնախարարը պատասխանեց. ՛՛Թողնենք դիվանագետի խղճի վրա: […]

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության առնչությամբ

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ […]

Մինիմալ ռիսկային ու մաքսիմալ արդյունավետ

՛՛Կառավարության ծրագրերը ստեղծվում են տվյալ ժամանակահատվածում տվյալ սոցիալական, քաղաքական տնտեսական կանխատեսումների շրջանակում, և այդ տեսակետից ևս նոր Կառավարության ծրագիրը լինելու է մինիմալ ռիսկային ու մաքսիմալ արդյունավետ՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ ԿԳ նախարարությունը նախորդ ծրագրում ուներ շուրջ քսան ծրագրային առաջարկ կրթության բնագավառից և տասը առաջարկ գիտութան […]

Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ դեսպանին

Հարգելի Իվան Վոլինկին  ՛՛Ноев Ковчег՛՛ ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։  Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, […]

Ապացույցներ են հայտնվել, որ Օդեսայի պրոֆմիությունների տանը գտնվող մարդիկ թունավորված են եղել /ֆոտո, վիդեո/

Ուկրաինայի Գերագույն ռադայում Օդեսայի ողբերգությունն ահաբեկչություն են անվանել: Ավելին, հայտնի է դարձել, որ Օդեսայի պրոֆմիությունների շենքում գտնվող մարդիկ թունավորվել են, հետո նոր այրվել, հաղորդում է Интерфакс-ը: Ռադայի փակ խորհրդակցության ժամանակ ապացույցներ են ներկայացվել, որ մարդիկ թունավորված են եղել: Այդ մասին հայտարարել է պատգամավոր, նախագահական ընտրություններում թեկնածու Պյոտր Պորոշենկոն, նա ասել է, որ մարդկանց նկատմամբ թունավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի