13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը Ջավադյանի անձի դեմ ոչինչ չունի

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանը լքողների մեջ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց տներն ու այլ անշարժ գույքը գրավ են դրել, որովհետև չեն կարողացել մարել բանկերի՝ բարձր տոկոսադրույքներով տրամադրված վարկերը:

Զոհրաբյանն ասաց, որ այսօր ջավադյանն իրենց խմբակցության հետ հանդիպման ժամանակ փորձել է հիմնավորել, թե ինչու են այդ վարկերն այդքան բարձր: ՛՛Այսօր ունենք 98% վերադարձելիություն վարկերի: Այդ դեպքւոմ որո՞նք են պատճառները: Թվարկեցիք տարբեր ռիսկեր, որ պատճառ են, որ այդ վարկերը հասնում են անտրամաբանական բարձր տոկոսներով:

Մոզ մոտ խոսվում է՝ բանկային համակարգը կայուն է, սակայն այն իր պորտալարով պիտի կապված լինի ՀՀ տնտեսության հետ: Ինչպե՞ս կարող ենք նման համակարգի դեպքում ունենալ օրեցօր փլուզվող տնտեսություն: Հայաստանում բանկային համակարգն աշխատում է  լոմբարդի՝ վաշխառուական տրամաբանությամբ՛՛,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ը Ջավադյանի անձի դեմ ոչինչ չունի, և  ԿԲ նախագահի քվեարկությանը չի մասնակցելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ