13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետի թեկնածուն 3 օր քառասունքի՞ է մասնակցելու

Ջերմուկի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական, “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Սետփանյանը նախընտրում է լրագրողների հետ խոսել մայիսի 22-ից հետո:

“Կներեք, Ստեփանյանը քառասունքի է, չի կարող խոսել”,-թեկնածուի հեռախոսահամարից պատասխանեց ինչ-որ տղամարդ՝ չներկայանալով թե ինչ կապ ունի թեկնածուի հետ:

Իսկ երբ մենք  երկրորդ անգամ նրան ասացինք, որ լրագրող ենք եւ մեկ-երկու հարց ենք ցանկանում տալ՝ պատասխանեցին. “Նորից եմ ասում, քառասունքի ա, մայիսի 22-ին զանգահարեք”:

Զարմանալի է, որ Ջերմուկում քառասունքի արարողությունները երեք օր են տեւում, այնուամենայնիվ կփորձենք նորից զանգել քաղաքապետի թեկնածուին:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ջերմուկցիները քաղաքապետ են ընտրելու: Բացի Կորյուն Ստեփանյանից, ՀՀԿ-ից առաջադրվել է նաեւ գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Ակնկալվում է թեժ պայքար, քանի որ  գործող քաղաքապետին սատարում է “ Ջերմուկ-գրուպի”  Աշոտ Արսենյանը, իսկ մյուսին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ