17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու են ներդրումները նվազել

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանին այսօր Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե արդյոք այն, որ Հայաստանում մեծ հարկատուներից 20-ից 6-ը բանկեր են, չի նշանակում, որ անվստահություն կա տնտեսության նկատմամբ։ ՛՛Կարելի՞ է եզրակացություն անել՝ փող ունեցողները բանկերում են դնում, քան տնտեսության մեջ, քանի որ տնտեսության մեջ ռիսկեր կան՛՛։ Մանուկյանը նաև հետաքրքվեց, թե պատրաստ է արդյոք ԿԲ-ում պահուստներն ավելացնել։ Արթուր Ջավադյանը բանկի պահուստների մասին նշեց, որ 2 մլրդ 50 մլն դրամի արտաքին պահուստ ունեն, որոնք ապահով վիճակում են և վտանգված չեն։ Ինչ վերաբերվում է պահուստային ոսկին վաճառելու որոշմանը, ապա նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ դա սխալ որոշում էր։ Բանկերի 100 խոշոր հարկատուների ցուցակում լինելու հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ բանկերի շահութաբերությունը համեմատ կապիտալի՝ փոքրացել է 14-15%-ից հասնելով 9-10%։ ՛՛Բանկերում շահութաբերությունը փոքրացել է, մրցակցության պատճառով նաև վարկերի տոկոսները նվազել են, մի քիչ էլ ավելացել է ավանդների բեռը՛՛,-նշեց նա։

Մանուկյանը նաև հարցրեց, թե ինչու են արտաքին ներդրումները պակասել ՀՀ-ում։ Վերջին հարցն ուղղված էր Ջավադյանին՝ ոչ թե որպես ԿԲ նախագահի թեկնածուի, այլ մասնագետի։ ՛՛Ինչքանո՞վ եք ճիշտ համարում հարկայինi մաքսայինիn միացումը Ֆին.նախին, ինչպե՞ս կարելի է գումարներ հավաքող կազմակերպությունը միացնել բաշխողի հետ”,-հարցրեց նա։ Ֆիննախին միանալը նա արդյունավետ համարեց, քանի որ ”գնում ենք ՄՄ”։ ”Ակնհայտ է, որ եթե մի մարմնում լինի՝ գործունեության էֆեկտիվությունը կավելացնի։ Իսկ շահերի բաշխումը կարելի է տարանջատել մարմնի ներսում”,-ասաց նա։  Իսկ ներդրումների հարցի առնչությամբ նշեց, թե ներդումնների նվազում չունենք, այլ ունեն նույն մակարդակը, ինչ կար 2 տարի առաջ։ Ըստ նրա, դրա պատճառներից է նաև այն, որ բանկային համակարգի վարկավորման համակարգը եղել է նվազ կիրառվող գործիքներից մեկը, այդ իսկ պատճառով ներդրումների աճի նվազում կա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ