05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հակոբյանի բարեկամական խորհուրդը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, որ մեր տնտեսության ուղղորդողը վերջին տարիներին եղել է բանկը, ՛՛դուք կարողացաք ուղղղորդել տնտեսության զարգացումը, որը լավ բանի չբերեց՛՛,-ասաց նա: Հակոբյանի խոսքով՝ ԿԲ-ը դարձել է քաղաքական մարմին: ՛՛Դուք քաղաքական մարմնի եք վերածվել, ձեր ցանկությունն է դա, թե ձեզ պարտադրեցին, չգիտեմ, բայց ձեր ցանկացած քայլից քաղաքականության հոտ չպիտի գա՛՛: Նա բարեկամական խորհուրդ տվեց չքաղաքականացվել ու հայտարարություններում քաղաքական շեշտադրումներ չանել: Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը  չի մասնակցելու քվեարկությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ