08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք պետք է հանդուրժող լինենք. Գ. Սահակյանը՝ Շուշան Պետրոսյանից

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ լրագրողների վերաբերյալ արված հայտարարությանը:

Ըստ Սահակյանի՝ Շուշան Պետրոսյանն այն հոգեբանությունը չունի, որ մարդկանց վիրավորի. ՛՛Նրա բնութագիրն այնպիսին չէ, որ փորձեր լրագրող վիրավորել: Ես կարծում եմ, որ տարիներ առաջ և այսօր էլ Շուշան Պետրոսյանը որպես մշակույթի լավագույն գործիչ ծափերի է արժանացել: Ուղղակի հենց հարթություն է փոխվում, կարծես թե, մարդիկ սկսում են այլ աչքով նայել: Կարծում եմ, որ մենք պետք է հանդուրժող լինենք, մանավանդ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց դերակատարումն են ունեցել ցանկացած ոլորտում, ընդ որում` նաև մշակույթի: Ներող պիտի լինենք: Ես կարդացի նաև Շուշան Պետրոսյանի հերքումը, նա բնավ այն հոգեբանությունը չունի, որ մարդկանց վիրավորի՛՛,-ասաց Սահակյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ