17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է նշանակում ՛՛սուպերնախարար՛՛. պարզաբանում է Գ. Խաչատրյանը

՛՛Աշխարհում օպտիմալացման նման ծրագրեր միշտ էլ արվում են, և այդ սուպերնախարար բառից ես այդքան շատ չեմ ոգևորվում, և չեմ էլ անհանգստանում: Սուպերնախարար նշանակում է սուպեր պատասխանատվություն, հետևել գործերին՛՛,-այսօր Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու Ֆինանսների նախարարությունը միացավ ՊԵԿ-ին:

՛՛Կառավարությունն օպտիմալացման ծրագրեր է իրականցնում և հարկային ու մաքսային մարմինները Ֆինանսների նախարարությունում հո՞ միայն Հայաստանում չեմ միացրել: Առաջ էլ էր օպտիմալ, բայց երբ որ կառույցներն աշխատանքի ընթացքում կայանում են, արդեն անհրաժեշտություն է առաջանում, որ ավելի էֆեկտիվ կերպով աշխատանքը կազմակերպվի՛՛:

Հարցին, թե կարողանալու են հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար, նախարարը պատասխանեց. ՛՛Փորձելու ենք և հետղևողական ենք լինելու, որ մեր գործարար միջավայրը բարելավվի: Երբ լրատվամիջոցները ոչ նպատակահարմար հոդվածներն են տպագրում, դա բարդացնում է մեր կյանքը: Դրա համար խորհուրդ եմ տալիս հիմա այդ հնչեցրած բզինեսները, Հայաստանը փոքր երկիր է, և ամեն մեկն ամեն մեկի մասին գիտի, խորհուրդ եմ տալիս, որ դուք չխոչընդոտեք, ու կհամոզվեք, որ ինչ լավ գործեր ունենք արած: Մենք ստեղծել ենք կառավարման մի համակարգ, որ անձերից ընդհանրապես կախվածություն չունի: Աշխարհի շատ երկրներ ուսումնասիրում են մեր փորձն ու ցանկանում են՝ կիսվենք դրանով: Մի անձնավորեք դուք, գործերին նայեք ու կհամոզվեք, թե իրականությունը որն է՛՛:

Խաչատրյանը նշեց, որ հիմա աշխատում են, որ ՓՄՁ-ները իրենց հավատան ու վստահություն լինի: Նա շեշտեց՝ հիմա արտոնությունների շղթա են ուզւոմ ստեղծել, որ հարկային դաշտն ընդլայնվի: ՛՛Ստվերը վերացնելու հետ կապված նա ասաց. ՛՛Դա մեր Կառավարությունում քննարկված թեմա է, հասել ենք այնպիսի մի մակարդակի, որ տնտեսությունն աշխուժացնենք ու ստիպված ենք այդ քայլն անելու: Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ