14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

՛՛Թիկնապահները պահում են, որ ինձ չխեղդեք՛՛

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրական է վերաբերում ՛՛վարչապետերի ակումբ՛՛ ստեղծելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը: ՛՛Դա, կարծում եմ, շատ ճիշտ կլինի, նրանք, ովքեր երկրի կյանքում մեծ դերակատարում են ունեցել, պիտի հիմա էլ կարծիքների փոխանակում ապահովեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Իհարկե, Եվրոպայում ընդունված է նման մոտեցում, երբ մարդը փորձ է ձեռք բերում պետական կառավարման, այդ դեպքում հասարակությոնը պիտի նրա ուժերը օգտագործի՛՛:

Գալուստ Սահակյանը դեմ չէ նաև, որ նախագահների ակումբ էլ լինի: ՛՛Շատ լավ կլինի, որ նախագահների ակումբ էլ լինի, բայց նախաձեռնողը ես չեմ՛՛:

Ի դեպ, զրույցի ընթացքում Սահակյանի թիկնապահները շրջապատել էին լրագրողներին ու զուգահեռ քայլում էին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սահակյանը նախկինում ասել էր, թե իր թիկնապահները լրագրողներն են լինելու, ինչու են հիմա շրջապատում անընդհատ, նա ժպտաց ու ասաց. ՛՛Թիկնապահները պահում են, որ ինձ չխեղդեք, հարցախեղդ եք անում՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ