18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու է ՀՀԿ-ը դեմ ՀՅԴ-ի նախագծին

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Վարման կարգի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձայն խնդրեց ու ասաց, որ իրենք կարծում են, խնդիրը քննարկման կարիք ունի: Նա նկատեց՝ քանի որ առաջաիկայում նախատեսված են սահմանադրական փոփոխություններ, այս փուլում ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, որպեսզի հետագայում քննարկի ու գան ընդհանուր հայտարարի:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք մի տարի առաջ ներկայացրել են նման նախագիծ և կողմ են քվեարկելու:

Սակայն նախագիծը չընդունվեց խատգամավորների 53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ