03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Պարտքի փոխարեն համբույրնե՞ր եք ցանկանում ստանալ”

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ներկայացնի ռուսական գազի վճարման գրաֆիկ, պարտքերի դիմաց զգալի վճարում կատարի, որը հնարավոր է կատարվի ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությամբ: 

Ռուսական գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում է 3,5 մլրդ դոլար։

”Երբ դուք ինչ-որ մեկին պարտքով գումար եք տալիս, ինչ եք ցանկանում նրանից ստանալ` համբույրնե՞ր, խոստումնե՞ր, էլ ի՞նչ: Գտնում եմ, որ ցանկացած վարկատու պետք է ստանա իր գումարը: Այդ պատճառով էլ Ուկրաինայից հույս ունենք ստանալ այն գումարը, որը կուտակվել է այս շրջանում”,-նշել է Մեդվեդեւը:

Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ ռուսական կողմն իրատես է եւ տեսնում է, թե ինչ վիճակում է Ուկրաինայի տնտեսությունը, և մեկ օրում չէ, որ ուզում է ստանալ 3,5 միլիարդը: Նա հիշատակել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային տրամադրած գումարը և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Ուկրաինային խոստացված օգտնությունը: ”Թող նրանք էլ օգնեն Կիևին մարել գազի պարտքը”,-ասել է Մեդվեդեւը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ