03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Լուկաշենկոն Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում”

Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը Gordonua-ի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Կիևն իզուր է հավատացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով հավաստիացրել էր, որ բելառուսական սահմանից Ուկրաինային վտանգ չի սպառնում:

”Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում: Լուկաշենկոն կենթարկվի Պուտինին ռուսական զորքերի ներխուժման դեպքում: Ես շատ եմ ցավում, որ Տուրչինովը հավատացել է Լուկաշենկոյին: Զուր է դա արել: Լուկաշենկոն խաբել է ծնված օրվանից մինչ օրս”,-հայտարարել է Շուշկևիչը:

Քաղաքական գործիչը չի հավատում, որ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռացնելը նշանակում է, որ Պուտինը հրաժարվել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ ներխուժումից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ