11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում ինձ լավ ճանաչում են. Գագիկ Խաչատրյանը հերքում է ու հպարտանում /վիդեո/

 ՛՛Ինչից հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հերքեց այն լուրերը, թե իրենն են ՛՛Յուքոմ՛՛, ՛՛Միտսուբիշի՛՛, ՛՛Մեգասպորտ՛՛ ընկերությունները:  ՛՛Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացուցյներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ի՞նչի եք գերագնահատում իմ  ուժերը՛՛,-ի պատասխան հարցրեց նա: Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի ժամանակ խոսեց Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին: ՛՛Հիմա եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած գործիչը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, որ սուտ լուրեր են տարածում, Արամ Մանուկյանի ներկայացրած հիսուներկու հոգուն Գագիկ Խաչատրյանը ո՞նց կկարողանա ապացուցել, որ չկա նման բան՛՛,-նշեց նախարարը:

Վերջինս հայտարարեց, որ հպարատանում է ՛՛Յուքոմ՛՛ ընկերությունոն, քանի որ հարյուր տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է: ՛՛Ես հակված եմ, որ ցանկացած մարդդ, ով ունի բիզնես ծրագրեր, մենք չենք հետաքրրքվում՝ ումն է  բզինեսը, եթե հետաքրրքվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ ու չենք կարողանա յդ դեպքում ազատ աշխատել: Դրա համար էլ մեր ՀՆԱ հարկերը բարձրացել են՛՛,-նկատեց նա:

Դիտարկմանը, որ մյուս նախարարների բիզնեսների մասին ևս գրվում է լրատվամիջոցներով, սակայն նիստում անդրադարձ կատարվեց միայն Գագիկ Խաչատրյանին, արդյոք միտում չի տեսնում, նա արձագանքեց. ՛՛Դա նոր չի: Ես բարձր կամային հատկություններ ունեմ ու իմ վրա դա չի ազդում: Եթե ուզում ոք, որ ես որպես սուպերնախարար հետևեմ գործին, դուք հետևեք իմ գործին, իսկ եթե ուզում են որպես պաշտոնյա ինձ դարձնել խոցելի, ապա չի հաջողվի, Հայաստնում ինձ լավ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ