24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուորլիքը ողջունել է ՀԱՕԿ-ի որոշումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ողջունել է Բաքվում եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը:«Լավ նորություն՝ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք մրցություններին: Հույս ունեմ, Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»,- գրել է ՈՒոռլիքը […]

«Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար». Օսկանյանին մերժել են

Ամիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար: Միջոցառումը տեղի է ունենալու այդ երկրի մայրաքաղաքի գլխավոր տաճարում, որտեղ սպասվում է հազարից ավելի մարդու ներկայություն: Նախատեսված է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու այդ երկրի պետական այրերը: […]

Վարչապետի թեկնածուների անուններ . Հրապարակ

«Հրապարակը» Գագիկ Ծառուկյանին հեռացնելուց հետո ակտիվացել են Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության լուրերը: Նույնիսկ ժամկետ են նշում՝ մինչեւ աշուն: Ուշագրավ է, որ փոխվել է նաեւ վարչապետի թեկնածուների ցանկը, եթե նախկինում Կարեն Կարապետյանների՝ նախկին քաղաքապետի եւ «Տաշիրի» սեփականատիրոջ անուններն էինշրջանառվում, ապա հիմա՝ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի եւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունները: Մանրամասները՝ թերթի […]

Սերժ Սարգսյանը փոփոխություններ կանի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկելուց հետո Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անելու կառավա­րության կազմում: Քաղաքական շրջանակներում խոսակցություն­ներ են շրջանառվում, որ կառավարության կազմում տեղի ունենալիք փոփոխությունները պայմանավոր­ված կլինեն սահմանադրական փո­փոխությունների շուրջ քաղաքա­կան ուժերի կոնսոլիդացիայի պատկերով: Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադ­րական փոփոխությունների շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակ­ցությունների ղեկավարների հետ՝ այդ քննարկումներին նրանց էլ ներգրավե­լու առաջարկով […]

Սամվել Բաբայանը վերադառնում է. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ը պարզել Է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փոր­ձել Է կապվել ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ՝ մայիսի 3-ին Արցախում կայանա­լիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր բեւեռ կազմելու շուրջ զրուցելու նպատակով: Սակայն Բալասանյանը հրաժարվել Է Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության շուրջ զրուցել: Այս մասին տեղեկությունները «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել Է Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ […]

Ինչ մնաց. Հայկական Ժամանակ

Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհ֊րաբյանը եւ փոխնախագահ Վարդան Վարդանյա­նը մարզային այցելություններ են սկսելու՝ «գույքագրե­լու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից եւ ովքեր են մնացել: Երեկ «Հայկական Ժամանակին» նաեւ հայտնի է դարձել, որ նա­խօրեին կուսակցության ղեկավարությունը պայմա­նագիր Է կնքել կառավարությանն առընթեր Պետա­կան գույքի կառավարման վարչության հետ՝ կուսակ­ցության նոր տարածքի վարձակալության համար: Հանրապետության փողոցում […]

Պատմական պահ. «ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու»

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված հանդիպումները վեց քաղաքական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարելով, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումների մեկնարկը: «Սա իսկապես պատմական պահ է, ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու և Սահմանադրությունը, որը քննարկման արդյունքում բարեփոխվելու է, […]

ԲՀԿ-ականները դիմել են. ուզում են դառնալ ՕԵԿ անդամներ

«Այսօր մեր քաղաքական օրակարգում այդ խնդիրը չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները դիմել են ՕԵԿ-ին խմբակցությում ընդգրկվելու համար: «Ընդհանուր առմամբ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ դիմել են՝ «Օրինաց երկիր» անդամագրվելու համար, այդ թվում նաև ԲՀԿ-ից: Այդ մասին մենք տեղեկատվություն կտանք, ինչ վերաբերում է բուն […]

Նախագահը հանդիպել է ՀՀՇ ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի