24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս հաղթահարել /վիդեո/

«Չկա ընդդիմություն, որովհետև չկա դիմություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը: Ըստ նրա՝ ժողովրդի միավորման ու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդդիմությանը լիդեր չէ, որ անհրաժեշտ է: «Քսան տարի շարունակ լիդեր ենք փնտրել, ոչ թե լիդեր է պետք, այլ գաղափար է պետք, գաղափարի մեջից է դուրս գալիս լիդերը»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, […]

Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը` կոտրած տաշտակի առջև

ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ազդեցին ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և եռյակի մյուս գործընկերների վրա, այլ նաև ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունների ճակատագրի վրա: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» և «Երդվյալ ազատամարտիկների միության» մասին է, որոնք ֆինանսավորվում էին ԲՀԿ-ի կողմից` չնայած այն հանգամանքին, որ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռուստամ Գասպարյանը և «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը պարբերաբար հերքում էին […]

«Այդպիսի վտանգներ չկան» /վիդեո/

«Մեզ ձեռք է տալիս, որ լինի ընդդիմություն, և այդ ընդդիմությունը լինի կոնստրուկտիվ դաշտում»,,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա համաձայն չէ տեսակետի հետ, թե կառուցողական ընդդիմություն չլինելու արդյունքում ՀՀԿ-ում են տարաձայնություններ ու խմորումներ առաջանալու, ձևավորվելու են տարբեր խմբավորումներ: Մինասյանի խոսքով՝ տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կան, ինչը վկայում է ժողովրդավարության մասին, սակայն. […]

Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին.Էդուարդ Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով. «Ձերդ վսեմափայլություն, Հարգարժան ներկաներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի հովանու ներքո Չեխիայի Երաժշտության ազգային թանգարանում […]

Արայիկ Աղաբաբյանը եւս ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու, պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ  հետ զրույցում հաստատեց  ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ Արայիկ Աղաբաբյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցությունում որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին:

Կուսակցական ճգնաժամ՝ անլուծելի հեռանկարով

ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ««Բարգավաճ Հայաստանի» կուսակցական բոլոր կառույցները պահպանվելու են, քանի որ որևէ կառույց լուծարելու համար անհրաժեշտ է մի քանի հազար մարդու՝ կուսակցությունից հեռանալու ստորագրություն, իսկ նոր կառույցների ստեղծումն էլ բաբելոնյան աշտարակաշինության պես բարդ գործ չէ»: Ն. Զոհրաբյանն այս հայտարարությունն անում է մի փուլում, երբ յուրաքանչյուր օր մամուլում հաստատված տեղեկություններ […]

Ինչու էին Բեգլարյանն ու Արսենյանը մասնակցում քրեական հեղինակությունների թաղմանը /վիդեո/

«Ես Սեֆիլյանի գաղափարախոսությանը դեմ մարդ եմ, բայց չէր կարելի նման կերպ վարվել Արցախի հերոսի հետ, ընդհանրապես կնոջ ու երեխաների ներկայությամբ նրան դաժան ծեծի ենթարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Գյումրու դեպքերից, երբ օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հորդորել էին Գյումրի չմտնել՝ ասելով, թե չեն երաշխավորում նրանց անվտանգությունը: «Այնտեղ եղել են ոստիկանության […]

«Սերժ Սարգսյանի համար էլի խնդիր է մնում» /վիդեո/

«Ինչքան ուժեղ կարող էր լինել «Բարգավաճ Հայաստան» պրոյեկտն ու «Հանրապետական» կուսակցությունը, եթե իրենք իրենց մեջ հարաբերությունները չփչացնեին, առաջանում է ճաք, ու կատարվում է այն, որ դաշտը մաքքվում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսկացության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա նշեց, որ փետրվարին ոչ միայն բացահայտվեց այն, ինչ գիտենք, այլ տեսանելի դարձավ, թե ինչ է կատարվում […]

«Մարդիկ են խփվելու, սկզբից խփվելու են երկրորդական դեմքեր» /վիդեո/

«Ես շատ բան չգիտեմ այդ քրեական հանցագործության մասին, բայց մի բան ակնհայտ է. Հայաստանում իշխանության ռեսուրսը, հիմքը համարվում են կրիմինալն ու փողը, վարչական ռեսուրսը, եթե այդ դաշտում լրջագույն փոփոխություն լինի, դա ազդելու է իշխանության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով քրեական աշխարհում տեղի ունեցող վերջին դեպքերից […]

Նախագահն իրավունք ունե՞ր, թե՞ ոչ. «թեժ» բանավեճ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ԲՀԿ-ի կուսակցական խնդիրները քննարկան փուլում են: «ԲՀԿ-բ այն ուժը չի կարող ունենալ, որ ուներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Մինասյանը նկատեց, որ ԲՀԿ-ը տեղ կունենա ընդդիմադիր դաշտում, և ընդդիմությունը բոլոր ժամանակներում անհրաժեշտ է եղել, առավել ևս այն ընդդիմությունը, որ դուշմանի նման չէ, այսինքն՝ կառուցողական է: «Այս իմաստով ընդդիմությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի