31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ. ԱԺ-ում «թեժ» է

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ստիպված էր իր ելույթը մի քանի անգամ ընդհատել՝ դահլիճից հնչող քննադատական դիտարկումների պատճառով: «Ասում ենք արտահանման պարագայում խնդիր կա և արտահանման պոտենցիալը ավելացնելու համար թույլ ենք տալիս, որ նրանք, ովքեր սեփական երկրի արտադանքը միայն […]

Եվս մեկը լքեց ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ արդեն մի քանի պատգամավորներ լքել են ԲՀԿ խմբակցությունը: 

«Նա այսօր գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլն է ինձ համար»

Կարճ կգրեմ. յոթ տարի 2008թ-ի փետրրվարի 25-ին, ես կալանավորվեցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հերթական հանրահավաքը վարելուց հետո: Բանտային ապրումների ցավն ինձ այդքան չի տանջում, որքան այն էվոլուցիան, որ այս տարիներին տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ: Յոթ տարի առաջ, նա ինձ համար փոփոխությունների, ազատության խոհրդանիշ էր, այսօր՝ գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների […]

«Կերեք իրար, երկիրը թալանողների գործն անում եք»

Մարդ թողեր էս գաղջը, գնար հեռվաշենում առանց քաղաքական զզվելի ինֆորմացիայի ապրեր ԿԳԲ-ական տեխնոլոգիաներով ժողովրդին մոլորության մեջ գցելը թարգեք, ընդդիմության աթոռի համար կռիվ տվողներ Իշխանության ներկայացուցիչները, իշխանական լրատվամիջոցները, լավ գիտակցելով, որ իրենք զզվելի վիրուսի են նման, սկսում են գովել ու ողջունել նրանց, ում ուզում են փչացնել ընդդիմադիրների ու «ընդդիմադիր» լրատվամիջոցների ձեռքով…. Իրականում սա ԿԳԲ հայտնի տեխնոլոգիաներից […]

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար». Azatutyun.am

Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվում առկա մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների: Այս մասին երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, գրում է Azatutyun.am-ը: «Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես […]

Ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով. 168 ժամ

Երեկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հաստատեց, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենալու մարտի 5-ին: Համագումարում քննարկվելիք հարցերի մասին ԲՀԿ-ից դեռևս ոչինչ չեն ասում, սակայն հասկանալի է՝ կուսակցությունը պետք է փորձի դուրս գալ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից: Ամենաինտրիգայինը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցն է՝ կմնա նա կուսակցության նախագահի պաշտոնում, թե կդառնա պատվավոր նախագահ՝ […]

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը»

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը, որ երեք անգամ չի պատասխանում պաշտոնական նամակին»,- ԱԺ-Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ընթերցեց Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ուղարկված նամակների մասին, որտեղ պահանջվում է ուսումնասիրվել, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել Մարտի մեկի անհամաչափ ուժի […]

«Էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում»

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների հետարևանքով հավաքագրված գումարներին, որոնք ըստ նրա՝ թերևս մի ոլորտն է, որտեղ Կառավարությունը կարողացել էր աճ ապահովել: «Նախորդ տարի այս թիվը 8մլրդ 850 մլն դրամ էր, իսկ արդեն 2014թ-ին այն դարձել է 10 մլրդ դրամ»,-ասաց նա և նկատեց, թե դրանց հիմնական […]

Որևէ մեկդ թող հնչեցնի՝ ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրրքվեց նոր ստեղծվող Հակակոռուպցիոն խորհուրդի մասին: «Այս հանձնաժողովում ընդգրկված են նաև ՀԿ-ներից ու խորհրդարանական ընդդիմադիրներից ներկայացուցիչներ. իմ մոտեցումը դա է, որ մենք բոլորս միասին պետք է վեր հանենք, քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ ու հնչում են տարբեր հարթակներում՝ օրենքի շրջանակներում […]

Ո՞նց թե ինչու եմ հանդիպել. վարչապետը՝ ԲՀԿ-ականների հետ հանդիպումից /վիդեո/

«Ոնց թե ինչու եք հանդիպել»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու է հանդիպել ԲՀԿ-ականների հետ, այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիտարկմանը, թե վարչապետն ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն էլ է կոռուպցիոներ, վարչապետը ժպտաց ու ասաց. «Դու հավատո՞ւմ ես»,-ու հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի