31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցյալի գաղջ հիշողություն են. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանից

«Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին: Սա այն միասնական դիրքորոշումն է, որը առաջացել է ՀԱԿ-ՀՀԿ խորհրդապահական խողովակների շփման օղակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: […]

Չի կարելի մեղադրել ԲՀԿ-ին

«Կցանկանայի սկզբունքային քննարկումներ կազմակերել, սակայն այդ հայտարարության մեջ անգամ սկզբունք չկար»,-այսօր պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ նա ասաց. «Դուք կարող էիք, ձեր խմբակցությունում առողջ մթնոլորտի դեպքում գոնե հավաքել ձեր խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի […]

«Ոչ թե ձեր նման թուլամորթի նման ճանապարհի կեսից դուրս եմ եկել»

«Ես, պարոն Զուրաբյան, պետք է ձեր նման անհեռատես և կարճաժամկետ խնդիրներ լուծող քայլեր անեի, որ գոհ լինեիք, որ ձեր առաջարկներն ընդուներ պատվիրակությունը»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն՝ արձագանքելով նույն պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում քննադատության էր արժանացրել Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հնչած ելույթը: «Պատվիրակությունը քննարկեց ձեր առաջարկը […]

«Կարապի երգը»

«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»,-այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:   «Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ…պահի տակ ֆռացիք, ու ասում […]

Էդուարդ Շարմազանով, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան. Զուրաբյանն ապշած է

«Կառավարման ճգնաժամի փոխարեն ոմանք սկսեցին խոսել ընդդիմության մասին»,-այսօր Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: «Իմ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ երեկ ՀՀԿ խմբակցության աջակցությամբ տեղի ունեցավ մի նոր դաշինքի ձևավորում՝ Շարմազանովի դիրիժորությամբ:  Շարմազանովի հետ միավորվել են ՀՀՇ-ի իշխանության տարիներին քննադատության վրա մասնագիտացված […]

Լևոն Զուրաբյանին մերժեցին

ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագծի եզրափակիչ ելույթից առաջ գլխավոր զեկուցող Լևոն Զուրաբյանը մինչ ելույթը ներկայացնելը պահանջեց մեկ ժամ ընդմիջում՝ ՀՅԴ-ի առաջարկությունները փաստաթղթում ներառելու համար: Նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց պատգամավորին ներկայացնել իր ասելիքը, որից հետո այն կդրվի քվեարկության: Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճը կիսադատարկ վիճակում է: Զուրաբյանը նշեց, որ համաձայն […]

«Վանոն կասեր՝ թշնամու հեռուն է հարմարը»

«Վիճակը վիճակ չէ, մեզանից ուզում եք լուծումներ: Իհարկե, լուծումներ կան, բայց եթե չեք գտնում, որ վիճակը վատ է, ինչպե՞ս լուծում տանք»,-այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Խնդիրը չնկատելը կամ չնկատելու տալն իրավիճակը չի լավացնում»,-նշեց Մանուկյանը` հավելելով, թե իսկապես կառավարման ճգնաժամ կա: […]

«Հրաժարվել պետք չէ … »

«Շատ տհաճ է՝ երեկվա Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում, սա ուղակի մեջս կուտակված էր երեկվանից: Կոչ եմ անում չարությունը ձեր մեջից հանել անկախ նրանից՝ ընդդիմություն եք, թե իշխանություն»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա կոչ արեց միմյանց «չարիք» չանվանել, պիտակներ չկպցնել:  Նա նկատեց, որ Բիշարյանը հիշեցրեց` երկրում արտագաղթ կա […]

«ԲՀԿ-ի այս դահլիճում չինելը խոր ճգնաժամի մասին է խոսում»

ԱԺ պատգամավորների 1/3-ի հեղինակած «Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելու» նախագծի մասին արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Շատ ցավում եմ, որ իմ հարգելի գործընկերը վնասել է ոտքը, և դա համարում է ընդդիմության թոփալության պատճառ: Հասկանում եմ մտքի թռիչքը փոխաբերություններով, այո՛, ընդդիմությունը կաղում է, բայց նրա պես լավատես չեմ, որ ասեմ ապաքինվող տկարություն է, […]

«Հայաստանը կրկես չի, չի կարելի ձեռք առնել ժողովրդին»

Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարաեց, որ իր դասախոս ընկերների հետ զրույցի ընթացքում պարզել է, որ նրանց մոտ խորը տագնապ է նկատել, որ այս վիճակով պետությունը տարվում է անդունդ: «Բայց այդ տագնապն այստեղ չեմ զգում, որոշների մոտ հնարավորություն է, թե ինչքան հավատարիմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի