31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դու ցարի բոգ ես, ինչ ես, դու ո՞վ ես…»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հաղթահարման նախագծի քննարկմանը բացատրեց, թե ինչու է ընդդիմությունը 20 տարի իշխանափոխություն խոստանում, բայց այդպես էլ իշխանափոխություն տեղի չի ունենում: Նա նկատեց, թե ինքը 20 տարի անձամբ է մասնակցել ընդդիմադիր գործընթացներին, մի դեպքում որպես լրագրող, մյուս դեպքում՝ քաղաքականությամբ զբաղվող անձ: «Իմ հետևությունը միանշանակ […]

Դուք ոչնչով չեք տարբերվում գործող իշխանություններից. Մարուքյանը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացրած երկրում առկա կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ասաց, որ դա ոչինչ չասող նախագիծ է: «Դուք սրանով ոչինչ եք առաջարկում»,-ասաց նա՝ դիմելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով հիմնական զեկուցողն է: Պատգամավորի պնդմամբ՝ երկրում կառավարման ճգնաժամ չկա, այլ բան է, եթե նախագիծը ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատի ունի […]

Հարկավոր է քաղաքացիական ճակատ ձևավորել. ազատամարտիկ/վիդեո/

«Ցանկացած վարկյանի անկախ ներքին վեճից կամ ներքին թե արտաքին թշնամու առկայությունից մենք պատրաստ ենք մեր հայրենիքի շահերը և ներսում պահելու և առավել ևս դրսում»,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: Ազատամարտիկը կարծում է, որ ժամանակն է քաղաքացիական ճակատ ձևավորելու: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀԱԿ-ի անպատասխան սերն՝ առ ԲՀԿ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի մասին հարցի քննարկման ժամանակ ելույթում համաձայնեց Լևոն Զուրաբյանի հետ, թե երկրում կոռուպցիայի դեմ պայքար չկա, քաղաքական ուժերի նկատմամբ շանտաժի ու բռնության մեթոդն է գործում: Ըստ նրա՝ ճգնաժամն ակնհայտ է: Ելույթի ավարտին նա շնորհավորեց իշխանությանը.  «Այս պահի դրությամբ ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն»,-ասաց նա ու հավելեց, […]

Ես սուրբ չեմ, բայց իմ հագուկապն էլ նայեք, ձերն էլ. Հարությունյանը՝ Զուրաբյանին

Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով  այս հարցով հիմնական զեկուցողն է: Զուրաբյանը խոսել էր ՀՀԿ-ականի բիզնեսների ու նրա քաղաքական անցյալի մասին, որ դեմ լինելով կողմ էր քվեարկում կառավարության ծրագրին: ՀՀԿ-ականը նշեց, թե այո, վարչապետ եղած ժամանակ որոշում է ընդունել և քվեարկել  քաղաքական թիմի […]

«Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի». Շարմազանովը հիշեցրեց ՀԱԿ-ին /վիդեո/

«Քիչ առաջ աշխատասենյակում լսում էի հմնական զեկուցողի ելույթը և ակամայից հիշեցի ֆրանսիական բուրբոններին, որոնց մասին ասվում էր, որ նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»,-այսօր Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հարցի վերաբերյալ արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիմնական զեկուցողը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր: Շարմազանովը նշեց, որ Հայաստանում, […]

«Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում». Զուրաբյանն ու Հարությունյանը բանավիճեցին

«Ճգնաժամը մի վիճակ է, ոը բերում է աղետալի փլուզման, դուք լավ գիտեք, թե ինչ է ճգնաժամն, ու չեմ կարծում, որ պետք է դասեր տանք, թե ինչ է դա»,-այսօր ԱԺ նիստերի ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին: Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: Խոսրով Հարությունյանն […]

Կյանքը` իշխանությունից հետո. նախագահներ, որոնք ստիպված էին փախչել երկրից /ֆոտոշարք/

ТАСС գործակալությունը ներկայացրել է նախագահների, որոնք հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում ստիպված են եղել փախչել երկրից: Ցուցակում տեղ է գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով նախորդ տարի երկրում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ստիպված էր փախչել Ռուսաստան: 1979 թվականի ապրիլին Ուգանդայից փախավ երկրի նախագահ Իդի Ամինը, ով իրեն ցմահ նախագահ էր հռչակել: Նա երկրում խստագույն դիկտատուրա […]

«Ընդդիմությունն այսօր մի քիչ թոփալ է». ինչո՞ւ է ՀԱԿ-ն արհամարհել ԲՀԿ-ին

Ազգային ժողովում արտահերթ ռկարգով քննարկման է դրվել ԱԺ 1/3-ի հեղինակած կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը ամբիոնից հայտարարեց, թե դատել, որ սասանվող իշխանությունն ամրապնդվել է, սխալ է՝ հաշվի առնելով երկրում տիրող կառավրման ճգնաժամը: Ըստ նրա՝ իշխանությունը ստեղծված իրավիճակում միակ ելքը գտավ ահաբեկչական հարձակումներով փորձը՝ խաղից դուրս հանելով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, որն էլ […]

«Այսօր միտքը չէ գերիշխող, փողն է գերիշխողը, ամբոխը գնում է փողի հետևից»

«Հիմա բեմադրում եմ Եղեռնի տոնակատարությունը, էդպես են չէ ասում, իսկ ավելի ճիշտ Գյումրիում Պ. Սևակի «Անլռելի զանգակատնից» մի մեծ կտոր եմ անում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանի դիտարկմամբ մտավորականներն ուրիշ հարթության վրա գտնվող մարդիկ են, նուրբ հոգի ունեցող. «Երբ որ ես միացնում եմ հեռուստացույցը ու տեսնում եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի