28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի

«Որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:Բաղդասարյանը համոզված է սակայն, որ  արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կգան կրկին հանրապետականները:

«Որպես անհատ, ես դեռ 90-ականներին կողմնակից եմ եղել խորհրդարանական մոդելին, բայց այն ժամանակ, երբ նոր էինք անկախացել, բռունցք էր պետք, ու դա կարող էր լինել նախագահական մոդելը: Մեզ ղեկավար էր պետք. քանի որ մենք 70 տարի սովոր էինք եղել ապրել լծի տակ: Բայց արդեն տարիները թելադրում են, որ պետք է փոխենք մոդելը: Խորհրդարանական կառավարման մոդելը ապագայի մոդել է, ու քաղաքական ուժերի հիմնական մասը միշտ կողմ էր դրան։ Հիմա, չգիտեմ ինչ է եղել, որ բոլորը դեմ են: Կարծում եմ, որ մենք միահեծան իշխանությունից պետք է հրաժարվենք»,-նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչու Նախագահը չէր հրավիրել «Հայ ազգային կոնգրեսին» և արդյո՞ք ՀՀԿ-ի ճնշման ներքո չէր, որ ԲՀԿ-ն այս հարցի շուրջ փոխեց իր նախկին կարծիքը, «Հանրապետական» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ՀԱԿ-ը միշտ էլ հայտարարել է, որ իրենք իշխանության հետ քննարկելու հարց չունեն:

Վահրամ Բաղդասարյանն տեղեկացրեց, որ երկու մոդելներն էլ կդրվեն խորհրդարանում քվեարկության, որ մոդելին իր ձայնը կտա մեծամասնությունը, դա էլ կընդունվի:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ՀՀ Նախագահի կողմից դրվել է քննարկման: Նախագահն այդ հարցով հանդիպումներ է ունեցել մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ