10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին.Վահե Էնֆիաջյան

Րոպեներ առաջ առաջնորդվելով օրենքի պահանջով`  Ազգային Ժողովի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Ժառանգություն՛՛ և ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛ խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրեցինք, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին,  Ազատության հրապարակում հրավիրում ենք համազգային մեծ հավաք: Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և […]

Լքում է

Նախօրեին լուրեր տարածվեցին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին պատրաստվում են հայտարարություն անել մի շարք ԲՀԿ-ականներ: Տեղեկությունը հերքեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե “Հանրապետականը” թող ԲՀԿ-ն իր հետ չխառնի: Այսօր ստացվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին պատգամավոր Արագած Ախոյանի դիմումը, որտեղ ասվում է. Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր […]

Երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ. Արմեն Աշոտյան/վիդեո/

՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերության ՛՛Ռ-էվոլյուցիա՛՛ հաղորդման շրջանակներում ԿԳ նախարար և Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ ներքաղաքական վերջին աղմկոտ զարգացումներին: Արմեն Աշոտյանը որպես կրթության նախարար մեղադրեց Գագիկ Ծառուկյանին. ՛՛Իր նմաններն են խանգարում այսօր իմ երեխաներին դպրոցներում սովորել…Որովհետև էդ երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ։ Մարդը […]

Ա՛յ թառամած մոլախոտ. Ազատամարտիկների պատասխանը

Ազատամարտիկներն արձագանքում են “Ծաղիկ Ռուբոյի”` Ռուբեն Գեւորգյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ուղղված խոսքին: Ա՛յ թառամած մոլախոտ, էն ժամանակ Զորավարից  ՛՛ատչոտ՛՛ պահանջեիր, երբ որ սրբում էիր Զորավարի կոշիկները ու աղաչում,որ լինեիր ԵԿՄ-ի վարչության անդամ:Քանի որ քո պապաների տված կտերը քո համար ավելի քաղցր էին, ուստի ՛՛Զորավար ջան-ը՛՛ դարձավ  ՛՛քեզ ատչոտ տվող՛՛: Եթե դու […]

Սերժ Սարգսյանը պարգևատրեց ՀՀԿ “Մինի ֆուտբոլի“ առաջնության մասնակիցներին/վիդեո, ֆոտո/

Այսօր, փետրվարի 14 Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով “Մինի ֆուտբոլի” առաջնության եզրափակիչ հանդիպումը: Միմյանց դեմ էին դուրս եկել Արմավիրի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության թիմերը: Խաղն ավարտվեց Մալաթիա-Սեբաստիայի ֆուտբոլիստների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0: Առաջնության բրոնզե մեդալները բաժին հասան Աջափնյակի թիմի ֆուտբոլիստներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով […]

Ամեն ինչ կախված է այս երկու տարուց /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ իրենց կողմից արված հարցումները ցույց են տալիս, որ առաջատար կուսակցությունների լիդերների վարկանիշներն ընկել են, որոշներինն էլ բարձրացել են: Սակայն Ադիբեկյանը դեռևս չի հրապարակում մանրամասները, նշում է, որ ընդդիմության ընտրազանգվածը մնում է 40%: Սոցիոլոգը նաև նշեց, որ հիմնական զանգվածը, որի որոշումներից է կախված ընտրությունների ելքը, դեռ կողմնորոշված չէ, ամեն ինչ կախված է […]

Ռուսաստանին ձեռնտու է /վիդեո/

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցը, որը ԲՀԿ առաջնորդի Կրեմլից “դաբրո” բերելու նախաձեռնությունն էր, ձախողվեց, ու դա կապ ունի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ: Այսպես կարծում է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:  Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկինում Ռուսաստանին ձեռնտու էր, որ հետխորհրդային երկրները լինեն քրեաօլիգարխիկ, սակայն հիմա ոչ: “Հիմա Ռուսաստանին ձեռնտու է, որ լինի իշխանություն, […]

Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա. Հ. Նաղդալյան

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել: -Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: […]

“Այդ ելույթը շանտաժ էր”

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ  իրավիճակը բավական լուրջ է, քանի որ երկրորդ քաղաքական ուժը, ըստ էության, ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս: “ՀՀԿ խորհրդի նիստում նախագայի ելույթը մտահոգության նպատակ ուներ: Երբ իրենց համաժողովում Ծառուկյանը հանդես եկավ […]

Գերմանիայի “Ձախերի կուսակցությունը” Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ձախերի կուսակցությունը» (Die Linke) «Մերօրյա Գերմանիայի և Հայաստանի հարաբերությունները. հիշել հայերի ու սիրիացիների ցեղասպանությունները» անվամբ միջնորդություն է ներկայացրել դաշնային հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նշյալ միջնորդագիրը ստորագրել են «Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Գրեգոր Գիսին, պատգամավորներ Ուլլա Յելփքեն, Վոլֆգանգ Հերքեն, Սեվիմ Դաղդելեն, Անդրեյ Հունկոն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի