28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու են եվրոպացիները «փոխվել»

«Եվրոպացի գործընկերներն են ասել, իրենց էլ հարցրեք»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչու այսօր Երևանում մեկնարկած Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ եվրոացի գործընկերները կոչ արեցին չխաղալ ընտրությունների հետ, ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին Հայաստանը կստորագրի՞ որևէ փաստաթուղթ ԵՄ հետ, նա պատասխանեց.

«Մենք ավարտական փուլում ենք գտնվում: Խորհրդատվություններ են անցկացվում եվրոպացի գործընկերների հետ: Երբ Եվրամիությունը բանակցող թիմին մանդատ կտա Եվրամիության կողմից՝ բանակցություններ սկսկելու համար և երբ այդ բանակցությունները ավարտին հասցվեն, այդ ժամանակ հնարավոր կլինի ստորագրել փաստաթուղթ»:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված անվտանգության երաշխիքները գործո՞ւմ են, ինչի մասին կրկին հայտարարվել է, նախարարն արձագանքեց. «Ես նման մեկնաբանության տեղյակ չեմ: Եթե ամեն մեկը ինչ-որ մեկ բան է հայտարարում, ապա սխալ կլինի, եթե Արտգործնախարարը Հայաստանի անունից սկսկի մեկնաբանել ամեն բան»: Դիտարկմանը, թե լարվածությունը շփման գծում ավելացել է, արդյոք դա չի՞ մտահոգում, Նալբանդյանն անպատասխան թողեց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ