24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը կարևորում է ԵՄ հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումը

 Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես եկավ ելույթով ու նշեց. «Նորություն ասած չեմ լինի, որ ԵՄ-ն հանդիսանում է կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով»:

Նախարարն ընդգծեց, որ ներկայումս փորձագետների մակարադակով քննարկումներ են ընթանում ԵՄ հետ նոր ձևաչափի համագործակցման հնարավորության ստեղծման ուղղությամբ:  «Հայաստանի համար ԵՄ կողմից բյուջետային և տնտեսական աջակցությունը առանցքային է, Հայաստանը կարևորում է այդ աջակության տրամադրումը, քանի որ դրա արդյունքում իրականացված բարեփոխումները արդյունավետ կիրառելիություն ունեն Հայաստանում: ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առևտրային ու ներդրումային գործընկերներից մեկը, և մեր հետագա հարաբերությունները կարևոր են: Ուզում եմ վստահություն հայտնել, որ այս և նմանատիպ ձևաչափի քննարկումները լուրջ դեր ունեն վստահության մթնոլորտի առաջացման և հետագա համագործակցության համար»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ