24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի վարքագիծն անթույլատրելի եւ դատապարտելի է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ: Երկուստեք կարեւորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսությունը: Էդուարդ Շարմազանովը Լայնե Ռանդյարվին եւ էստոնացի խորհրդարանականներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Հայոց […]

Քաղաքական կոնսուլտացիաներն անհրաժեշտություն են

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քննարկման փուլն արդեն մեկնարկել է: Նախագահը` բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցերն ու սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող այլ խնդիրներն այսօր քննարկել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ ավելի վաղ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Երկրի քաղաքական ուժերի հետ ակտիվ քննարկումներն ավելի, քան կարևոր են, հատկապես երբ սահմանադրական […]

Գալիս, գնում են…./վիդեո/

«Մտավորականը պետք է լինի հայրենիքի հետ, քանի որ իշխանավորները գալիս,գնում են, իսկ հայրենիքը մնում է»,-մեզ հետ զրույցում հոգու ցավը կիսեց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Բեգլարյանի փոխանցմամբ մտավորականը պարզապես իր ճշմարիտ խոսքով պետք է կարողանա ուղղորդել ժողովրդին.«Չպետք է իշխանությանը այնքան մոտ լինես, որ Զորի Բալայանի նման ասեն՝ իշխանամետ է: Չպետք է […]

Չեխիայում Շարմազանովի ելույթից հետո Թուրքիայի դեսպանին ձայն չեն տվել

Մարտի 8-11-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Չեխիայում գտնված  հայ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփոեց հանդիպումը: Նա պատմեց, որ մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, Չեխիայի երաժշտության թանգարանում ցուցադրություն է կազմակերպվել, որտեղ ներկայացրել են միջազգային մամուլի հրապարակումները, քաղաքական, հասարակական գործիչների դատապարտումները: Մինասյանի խոսքով՝ հրավիրված գիտական կոնֆերանսի ժամանակ Շարմազանովը ելույթ […]

Պուտինը հիվանդ է եւ մեկ շաբաթ է` ընդհանրապես չի երեւում. զլմ-ներ

Լրատվամիջոցներն անհանգստացած են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությամբ: Պուտինն արդեն մեկ շաբաթ է` չի երեւացել հասարակության առաջ, ավելին` նա հետաձգեց մի շարք կարեւոր հանդիպումներ, որոնց թվում էր նաեւ Պուտին-Նազարբաեւ-Լուկաշոնկո եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երեկ, գրում է РБК-ն: Կրեմլն անակնկալ կերպով հետաձգեց նաեւ Հարավային Օսեթիայի հետ պայմանագրի կնքումը: Անգամ մարտի 8-ին կանանց հետ […]

Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան.Ազատ Արշակյան/վիդեո/

 «Հայաստանում կան քրեական տարրեր, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք են: Դա Հայաստանում չի արվում, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները չեն դրա տերը: Հայկական պետությունը դեռեւս այնքան թույլ է, որ չի կարողանում դրանց լիկվիդացնել: Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման քրեական հեղինակությունների հետ  կապվող վերջին իրադարձություններին անդրադարձավ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյաը: Ազատ Արշակյանի դիտարկմամբ […]

Ինչ են խոսել դաշնակցականները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

«Հրապարակված է հայեցակարգ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված, մենք հրապարակել ենք նաև մեր առաջարկություններն ու առարկությունները հայեցակարգի վերաբերյալ՝ մինչև նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև հանրապետության նախագահի հետ, այդ քննարկումներն են տեղի ունեցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բաիրեփոխումների հայցեկարգի շուրջ նախագահ […]

«Ով և ինչ է կորցրել Բաքվում, որ մի հատ էլ օլիմպիադա է գնում»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀԱՕԿ-ի որոշումը մասնակցել Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: «Ուզում եմ հասկանալ, թե ով եւ ինչ է կորցրել Բաքվում, որ մի հատ էլ օլիմպիադա է գնում: Ես որ միշտ խաղարար նախաձեռնությունների կողմնակից եմ, համարում եմ, որ այդ օլիմպիադան պետք է բոյկոտվի. պետք է բոյկոտվի […]

«Ցունամի չի լինելու». պատմաբանը դժգոհ է ցեղասպանության միջոցառումներից

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը դժգոհ է ցեղասպանության 11-րդ տարելիցին ընդառաջ կատարվող միջոցառումներից: «Ցավոք սրտի, պետական հանձնաժողովը մոռացել է երկու կարևոր գործառույթներ իրականցնել: Առաջինը լուրջ համակարգումն է բոլոր աշխատանքների, լավագույն դեպքում ի գիտություն տեղեկացվում է պետական հանձնաժողովից, երկրորդ, որ շատ կարևոր է, «սև» գործեր կատարողների ինստիտուտը մոռացվել է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա: «Մենք գործն անում […]

«Էդքան ճիշտ ու թասիբով տղերք եք, քաղաքականությունից դուրս եկեք»

ԲՀԿ-ից դուրս եկող պատգամավորներն արդարանում են՝ ասելով, թե իրենք պարտավորություն ունեին ոչ թե կուսակցության, այլ՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Արա, էդքան ճիշտ ու թասիբով տղերք եք, Գագոյի օրինակով քաղաքականությունից դուրս եկեք: Մանդատներն էլ չմոռանանք հանձնել… Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի