17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Գերազանցիկ» պիտակն ունեցող Հայաստանը դավաճանեց ԵՄ-ին

«Ինձ թույլ տվեք մի փոքրիկ անդրադարձ անել, թե իրականում երբ է սկսվել Հայաստան-Եվրոմիություն ինտեգրման գործընթացը: Իրականության մեջ` իրավական դաշտում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 1996 թվականին և  վավերացվել է 1999թվականին: Դա գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր է, բայց իրական  եվրոպական ինտեգրման շարժումը սկսել է 2001 թվականից, երբ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, այն ժամանակ պատրաստվեց մի մեծ փաստաթուղթ, որը օրենքների ու բարեփոփումների արդյունքներ էր ընդգրկում»,-այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պողոսյանը նշեց,որ համագործակցության փաթեթը իրականություն դարձավ միայն 2007 թվականին:

«Ցավոք սրտի 2013 թվականի սեպտեմբերի 3 ին տեղի ունեցավ ինչ-որ շրջադարձ, այդ շրջադարձը բերեց այն խնդրին, որտեղ Հայաստանը, որը դրան նախորդող վերջին երեք տարիներին համարվում էր լավագույն զարգացման իմաստով դեպի եվրոմիություն միտված երկիր, որի նկատմամբ օգտագործվում էր « գերազանցիկ» պիտակը, կարևոր հարցերից ելնելեվ ստիպված եղավ մի որոշում կայացնել, որի պատճառով ամբողջ մեկ տարի Հայաստան-Եմ կապը ընդհատվեց: Ուրախ եմ, որ այդ համագործակցությունը նորից սկսվում է»,-ասաց Պողոսյանը հույս հայտնելով որ մոտ ապագայումայս համագործակցությունը փաստաթղթային վիճակից կվերածվի իրական ու կայուն համագործակցության:

Պողոսյանը հավելեց, որ Եվրոպական ուղին Հայաստանի համար կբերի նոր զարգացումներ :

«Հայաստանը այս պահին կանգնած է մի գլխավոր բարեփոխման առջև, դա սահմանադրական բարեփոխումների խնդիրն է: Այդ քննարկումները տեղի են ունենալու մեր երկրում, բայց կարծում եմ, որ այդ բարեփոխումները միտված կլինեն Հայաստանը Եվրոպական երկիր դարձնելու միտմանը»,-հավելեց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ