01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Նախագահի խոսքն աննախադեպ էր. Գ. Մելիքյան

Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայ զինվորները գիտակցում են, որ իրենց ոչնչացնում են ռուսական զենքից, Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ, «Հենարան» մամուլի ակումբում ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ այս հարցը միշտ էլ մտահոգել է:

«Այդ մտահոգությունը մենք միշտ արտահայտել ենք թե՛ բացահայտ, թե՛ փակ քննարկումների ժամանակ: Աննախադեպ էր նախագահի խոսքը, և կարծում եմ, որ այն պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին»:

Գ. Մելիքյանը եւս մեկ անգամ կրկնեց Նախագահի խոսքերը, որ մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է այն փաստը, որ իրեն կարող են սպանել մի զենքով, որը գնված է Ռուսաստանից: 

«Մենք պետք է հասնենք նրան, որ տարբեր երկրների կողմից քիչ զենք վաճառվի մեր հանդեպ  թշնամաբար տրամադրված երկրին»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ