01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիան խոչընդոտում է.ԱԳ փոխնախարար

«Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունից հրաժարվելը, փակ սահմանների պարտադրումը և շրջափակումը քաղաքական լուծումներ չեն ստեղծում»: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

 «Ընդհակառակը, դրանք վանում են իրարից տարածաշրջանի ժողովուրդերին, ոչնչացնում են նրանց վստահությունը և հավատն առ խաղաղություն: Մենք հավատացած ենք ենք, որ Եվրոպական Միության համար կարևոր է արձագանքել իր գործընկեր պետությունների կենսական շահերին»,-ընդգծեց Նազարյանը:

Փոխնախարարի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են խոցելիություն առաջացնել տարածաշրջանային անվտանգության համար, որն ունի առավել լայն՝ համաեվրոպական հետևանքներ: «Արդեն շուրջ երկու տասնամյակ է Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ այդ եղանակով խոչընդոտելով ոչ միայն միջժողովրդական շփումներին, ինչը շատ կարևոր է հաշտեցման համար, այլ նաև արգելափակելով Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիները դեպի Եվրոպական Միություն»,- ընդգծեց Նազարյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ