06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը. Գալուստ Սահակյան

«Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը»,- այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և եվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է: Ես ցանկանում եմ ընդգծել այս տարիների ընթացքում եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են սոցիալ-տնտեսական, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական անկախության ապահովմանը և այլն»,- նշեց ԱԺ նախագահը:

 Գալուստ Սահակյանը վստահություն հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակվելու է:

 Իր խոսքում ԱԺ նախագահը նշեց, որ հայ ժողովրդի համար այս տարին առանձնանում է Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ