17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը չի հանձնվում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը արդեն կարելի է փակված համարել: Ծառուկյանը շարունակելու է իր պատգամավորական գործնեությունը. «Բավականին տարբեր իրավաբանների հետ ենք խորհրդակցել,կա որոշակի բանավեճ: Օրերս լրացուցիչ պարզաբանումներ ենք ստացել պարոն Ծառուկյանից:

Խնդիրը հետևյալում է,որ ինքը մտածել է գրությունների ներկայացմամբ իր բացակայությունները արդեն հարգելի է և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ արդեն իր բացակայությունները հարգելի են, ուստի ես արդեն ընդհատել եմ ուսումնասիրությունները: Պարզ է արդեն, որ Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր դնելու խնդիր այլևս չի ունենա»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Սահակյանը նկատեց, որ հարգելի են համարվում առողջության հետ և ԱԺ-ի  գործուղումներին առնչվող բոլոր բացակայությունները:

Լրագրողի դիտարկմանը, թե սա արդյոք չի նշանակում, որ իշխանությունները «փոշմանեցին»  Ծառուկյանին մանդատից զրկելու հարցում ԱԺ նախագահը ասաց. «Իշխանությունները երբեք չեն փոշմանում: Տարակարծիք և լրագրողներ կան, և քաղաքական ուժեր ու յուրաքանչյուրը իր գնահատականը պետք է տա: Ես խոսել եմ շատերի հետ և փորձել շատ տարբերակներ: Ինքը իրավական տեսակետից բանավեճի առարկա է արդեն դարձել, եթե հաշվի են առնում նաև ՍԴ որոշումները անհարգելի են բացակայությունները, բայց քանի որ նաև ԱԺ-ն, որպես քաղաքական հարթակ նաև այդպիսի նախադեպեր չունի, ասեմ, որ մինչև 2007 թվականը այս խնդիրը լուծում էր պետաիրավական հանձնաժողովը ու երբեք այդ առումով նախադեպեր չեն եղել»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ