Սերժ Սարգսյանը նման շրջադարձի ընդունակ է. 168 Ժամ

«168 Ժամ»-ն անդրադարձել է արտաքին քաղաքական նոր սցենարի հնարավորությանը՝ մասնավորապես նշելով.
«Երեկ Երևանում ավարտվեց Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների «Եվ- րանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Երեկ երեկոյան էլ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել` շարունակելու, ինչպես ինքն էր նախօրեին հայտարարել, Հայաստանի «եվրոպական շաբաթը»:
Նա այնտեղ մասնակցելու Է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Վերջին երեք օրերին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ Երևանում, ինչպես հայ, այնպես էլ’ եվրոպացի պաշտոնյաների կողմից այսքան հայտարարություններ հնչեցին, որքան, թերևս, չէին հնչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում:
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի” որքանով դա թույլ կտա Ռուսաստանը: Մյուս կողմից սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձեւով ԵՏՄ-ից Հայաստանը պոկելու հնարավորությունը: Ու եթե վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները դիտարկենք այս համատեքստում, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկուսացումը որոշակիորեն այլ’ մինչ այժմ գրեթե չքննարկված երանգ կարող է ստանալ:
ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը` դեռևս քառյակ-եռյակ ձևսւչափով, զգալի դերակատարում ունեցան սեպտեմբերի 3-ի որոշման կայացման հարցում: Ոչ միայն ու ոչ այնքան Մաքսային միությանն անդամակցության աջակցությամբ ու անշրջելիության մասին քարոզով, որքան ռուսական մահակի գործառույթով’ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մոսկ- վայի աջակցությամբ իշխանափոխություն իրականացնելու իրական սպառնալիքով:
Հիմա ԲՀԿ-ն ու, որպես դրա հետևանք՝ ընդդիմության ռուսական բևեռը, ըստ էության, կազմաքանդված է: Այսինքն՝ եթե թեկուզ տեսականորեն ընդունենք, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի Եվրոպա, գոնե տեսանելի ապագայում դրա նկատմամբ ներքին դիմադրություն չի առաջանա:
Իսկ որ Սերժ Սարգսյանը նման շրջադարձի ընդունակ է, ցույց է տվել հենց սեպտեմբերի 3-ի որոշումը, երբ 3.5 տարի շարունակ բանակցված ու գովաբանված Ասոցացման համաձայնագիրը մի գիշերվա մեջ փոխարինվեց Մաքսային միությանն անդամակցելու «ցանկությամբ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում