15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մոռացան Ծառուկյանին»

«Ընդամենը երկու օր առաջ Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսում էր այնպես, ինչպես ընդունված է խոսել ժողովրդավարական երկրներում, արդյոք կա՞ն օբյեկտիվ փաստարկներ, որոնք թույլ են տալիս ՀՀ-ն համարել ժողովրդավարական երկիր և հակառակը»,- այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 1991 թվականից՝ անկախությունից հետո, ՀՀ բոլոր ընտրություններում առանց բացառության ընդդիմությունը չի հաղթել. «Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում՝ օրենսդիր և գործադիր իշխանությանը հրահանգեց բլոկադա սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում»,-Փաշինյանը հիշեցրեց` Սարգսյանը բարձրաձայնեց, որ համաձայն չստուգված տեղեկությունների Ծառուկյանը միլիարդավոր դոլարների հարկեր չի վճարել.

«Սարգսյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պետք է զրկել մանդատից, որովհետև նա չի մասնակցում ԱԺ նիստերին: Այս մեղադրանքերից հետո ահաբեկված Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր մտադրությունները, սակայն Սերժ Սարգսյանին հնազանդվելու որոշումից հետո Ծառուկյանը շարունակում է մնալ պատգամավոր, իրավապահները մոռացել են նրան ուղղված մեղադրանքների մասին, այստեղ կա՞ ժողովդավարության եզրույթ»,-հարցրեց պատգամավորը եվրոպացիներին:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահի այն դիտարկմանը, որ մեր երկրում որևէ կերպ չեն արգելվում խաղաղ հավաքները և հիշեցրեց Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի մասին, վերջիններիս բնորոշելով որպես քաղբանտարկյալներ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ