24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի և խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը՝ Հանրային խորհրդի տասներկու ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքները, ՀԽ […]

Կոնֆլիկտի էությունը /վիդեո/

«Խնդիրը ոչ թե գնալու մեջ է, այլ այն է, որ գնացել են՝ նախկինում կատերոգրիկ ձևով բացառելով գնալը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով «Ժառանգության» այցի մասին նախագահական նստավայր, որը կայացել էր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Նա նշեց, որ «Ժառանգությունը» ՀՅԴ-ի նման միշտ կողմ է […]

«Սե՛րժ Ազատիչ, մենք համաձայն ենք» /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի հանդիպման վերաբերյալ: Նա չի կարծում, որ նման քայլով այդ քաղաքական ուժերը նպաստում են իշխանության վերարտադրությանը: Սաֆարյանը տգեղ է համարում, որ քաղաքական ուժերը նախօրոք հայտարարում են, թե դեմ են այդ […]

Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան իրագործումը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես  նշել է, որ       Հայոց  ցեղասպանությունը 20-րդ  դարի առաջին ցեղասպանությունն է:                      ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված եվրոպական մամուլի արձագանքը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է:  Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան իրագործումը: Նրա խոսքով` պետք […]

Ծառուկյանի ու Պրոխորովի միանման ճակատագրերը

ԲՀԿ-ում շատերն էին զուգահեռներ անցկացնում իրենց կուսակցության ու ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ստեղծած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության միջև:Կային մի քանի ընդհանրություններ:Նախ, երկու կուսակացություններն էլ ղեկավարում էին օլիգարխներ՝ թեև համեմատելի չեն Ծառուկյանի ու Պրոխորովի մտավոր ունակությունները, կրթական ցենզերը, մտածողության կառուցվածքը: Երկրորդ, երկու կուսակցություններին էլ բնորոշ են կոնկրետ գաղափարախոսության առկայությունը: Դրանք նման են «բիզնես նախագծերի»: Ըստ այդմ, մարդիկ […]

«Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»

«Որքան մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»,-Twitter-յան էջում գրել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն՝ արձագանքելով Թուրքիայի կողմից արվող հայտարարություններին:

Հնարավոր չէ. Մարտիրոսյանը՝ կուսակցությունը լքելու մասին

«Ոչ, հնարավոր չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին և հնչող հայտարարություններին, թե հնարավոր է ինքն ու նույնանուն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս գան կուսակցությունից: Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը նախագահական նստավայրում հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցկարագի քննարկման շրջանակներում: Կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այնուհետ […]

«Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Dnevnik» օրաթերթին 2015-03-10 Ալեշ Գաուբ. Ձեր երկիրը Կովկասում շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Կարո՞ղ եք ներկայացնել ինձ, թե որքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար: Էդվարդ Նալբանդյան. Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական […]

Նախագահի ելույթում կային նոր մոտեցումներ. ԲՀԿ

«Նախագահի ելույթում բոլորիս թե° քաղաքական ուժերի, եւ թե° հանրության համարկային նոր մոտեցումներ, որ մինչ այդ չէին հնչել եւ չէին շրջանառվել: Ակնհայտէ, որ մեզ ժամանակ է անհրաժշետ այս ամենը քննարկելու, վերլուծելու համար:Հիշեցնեմ, որ մեր մտահոգություններն ու դիրքորոշումները թե° հրապարակավ, թե°նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք: Առավել մանրամասն տեսակետու կարծիք հայտնելու համար, մեզ, ինչպես նաեւ կարծում […]

Կարապետ Ռուբինյանը բացատրությունների է սպասում. Առավոտ

«Մի հարց ունեմ երեկ Սերժի հետ ձեռքսեղմածներին՝ Պուծինից ի՞նչ կա, առողջությունը ո՞նց է»,-իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը՝ նկատի ունենալով այն կուսակցականներին, որ նախօրեին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ իրականացնելու: Ուշագրավ է, որ «Սերժի հետ ձեռքսեղմածներից» էին նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու վարչության անդամներ:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի