24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել. եվրոպացի գործընկերոջ ակնարկը ԵՏՄ-ի վերաբերյալ

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորոմի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկիի համոզմամբ՝ Հայաստանի ապագան Եվրոպան է: Այս մասին նա հայտարարեց այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից, երբ այլևս անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: «Հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել […]

«Հայաստանին հաջողված պատմության մեկ օրինակ է պետք»

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովին նկատեց, որ Հայաստանին ԵՄ-ի հետ բանակցության համար նախևառաջ հաջող օրինակ է պետք: «Տեսնում ենք, որ Ուկրաինայից ու Վրաստանից տարածքներ են խլում, և մեզ պետք են հաջողված պատմություններ, եթե ոչ մեծ չաձով, գոնե փոքր, բայց հաջողված օրինակներ»,-ասաց քաղաքագետը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն […]

Ինչից էին վախենում ադրբեջանցիները

Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկն այսօր Եվրանեսթի վեհաժողովին հարցրեց, թե ինչու ադրբեջանական ու բելառուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն ժամանել Երևան` մասնակցելու նիստին: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը արձագանքեց` Ադրբեջանը բաց է թողնում այս հնարավորությունը, և ցավալի է, որ ադրբեջանական կողմը չմասնակցելու որոշում է կայացրել: «ԱլԳ-ը քաղաքական կյանքի ու քաղաքացիական հասարակության կայացման համար շատ կարևոր […]

Մահանալուց մինչեւ որդու ծնունդ. Պուտինի անհետացման պատճառաբանությունները շատ են, իսկ նախագահը չկա ու չկա

Արդեն 11 օր է` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի երեւում հանրության առջեւ: Նա հետաձգել է մի շարք կարեւորագույն հանդիպումներ ու պարզապես անհետացել: Ողջ աշխարհի զլմ-ները գլուխ են կոտրում` պարզելու համար` որտեղ է ի վերջո Պուտինը: Նախագահի փնտրտուքների գործընթացի արդյունքում մի շարք անգամ անհավանական վարկածներ են առաջ քաշվում: Հարկ է նշել, որ այս ընթացքում մի քանի […]

Եվրանեսթի վեհաժողովին հիշեցին Ծառուկյանին

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգական» Հովսեփ Խորշուդյանն այսօր Երեւանում հրավիրված Եվրանեսթին վեհաժողովին անդրադարձավ Եվրոպական ինտեգրման ինդեքսին, որը իրականացվում է հենց ԱլԳ ՔՀՖ-ի շրջանակներում:   «Սա եվրոպական ինտեգրման ինդեքսն է, որը ցույց է տալիս ԱլԳ վեց երկրների ինտեգրման աստիճանն՝ ըստ տարիների  երեք հիմնական չափումներով՝ կապակցում, մոտակցում, կառավարում /մենեջմենթ/ : Այս երեք չափման համադրմամբ […]

Քաղաքական խաղեր չխաղալ ընտրությունների հետ. եվրոպացի գործընկերոջ կոչը

Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, Հայաստանը ևս, գիտակցելով քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորությունը, ճանապարհներ է փնտրում բարելավելու իր հարաբերություններ Եվրամիության հետ, թեև տևական ժամանակ է անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: «Ենթադրում եմ, որ երբ խոսում ենք իրավունքի գերակայության մասին, բացարձակ հիմքը ազատ թափանցիկ արդարացի ընտրություններն են: Կուզենայի […]

Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը. Շարմազանովը` Ռիգայի հայկական համայնքին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Կարեւորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ […]

Ադրբեջանական պատվիրակությունը չժամանեց Երեւան

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպրական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածաշրջանայաին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին հանդես եկավ ելույթում, ով արժևորեց հատկապես վերջին տարիներին […]

Շոկային թերապիան և ապրիլի 24-ը /վիդեո/

«Ապրիլի 24-ը խորհրդանշական է իրենց համար: Նրանք չեն ուզում որևէ տեղ քաոս լինի, սկանդալ լինի, ես այդպես եմ կարծում»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման հիմնական նպատակներին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա դիտարկմամբ այս շարժումը ոչ թե ըննդիմադիր է, այլ հասարակական շարժում, որին կարելի է անվանել` շոկային թերապիա: Մանրամասները` տեսանյութում:

Շարմազանովը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի  Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Կողմերը քննարկել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի