05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Կարող էր չհեռանալ». Արարատ Զուրաբյանը՝ Ծառուկյանից ու ընդդիմությունից

«Ոչ ուզում եմ իշխանական քաղաքական միավորի ներկայացուցիչների ինչ-որ հրճվանքը գնահատեմ, որ իրենք ինչ-որ հաջողություն են արձանագրել, ոչ էլ այն տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալով՝ նոր իրավիճակ է ստեղծվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո մինչև հաջորդ համապետական ընտրություններ պայքարը գնալու է ընդդիմադիր դաշտը նվաճելու համար:

«Իրենք ստեղծել են ԲՀԿ, իրենք այն բարձրացրել են այս մակարդակին, ինչ-որ հակասություն է եղել, բայց հետո գնացել են այլ քայլի ու հեռացրել են Գագիկ Ծառուկյանին, նա էլ հեռացել է: Կարող էր չհեռանալ, բայց եղավ մի բան՝ իմիտացիոն մի համակարգ դուրս եկավ ասպարեզից, եկավ այն բնականոն վիճակը, որն առկա է»:

Արարատ Զուրաբյանը, միաժամանակ, այս վիճակը բավարար չի համարում: «Բոլորս էլ կուզեինք, որ Հայաստանի քաղաքական ուժերը շատ ավելի զորեղ լինեն, շատ ավելի կայուն լինեին իրենց մոտեցումներում, հայացքներում և սկզբունքներում և կարողանային արձանագրել հաջողություն իրենց գործունեության մեջ: Մինչ այս պահը դա, ցավոք սրտի, չի ստացվել: Հիմա օբյեկտիվ իրականությունն այն է, որ մենք ունենք այն, ինչ-որ ունենք, ոչ մի բան ավել»:

Հարցին, թե կա արդյոք ընդդիմություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր ամբողջ հասարակությունն ընդդիմություն է: Կա՞ արդյուք բավարար չափի կազմակերպչական ձև այս երևույթի, ցավոք սրտի, չկա: Մենք ու մյուս քաղաքական ուժերը պետք է փորձենք իրագործել: Եթե հաջողվի, կունենանք այլ Հայաստան, եթե ոչ, մնալու է այն, ինչ ունենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ