03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիպրոսի խորհրդարան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել

Կիպրոսի խորհրդարանի կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչումը կամ ժխտումը քրեականացնող օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, հայտնում է«Հուրիեթ»-ը: Օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Սպասվում է, որ այն քննարդկության կդրվի առաջիկա օրերին: Հարկ է նշել, որ Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1982 թվականին:

Դասը վարում էր Գալուստ Սահակյանը

Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին: Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, […]

«Մեզ շատ հաճախ վախեցրել են դրանով»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող: Նախագծի քննարկման ժամանակ Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն ջատագովն է եղել նման նախաձեռնությունների իրականացման.  «Նախ բնական է, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իր զորակցությունը հայտնի մյուս բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ ոճրագործություն […]

«Մենք սրանով քաղաքական դիրքորոշում ենք ցուցաբերում»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը նախագծի քննարկումից հետո ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին շահագրգիռ քննարկումների համար: «Եվս մեկ վերահաստատեցինք, որ ՀՀ ԱԺ-ի բոլոր պատգամավորները, քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, իշխանություն, թե անկախ պատգամավորներ կողմ են այս հայտարարության նախագծին, և գտնում ենք, որ ՀՀ […]

Որոշ վերապահումներով ԲՀԿ-ը կողմ է

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Այս մասին այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:  Վերջինս համաձայն է, որ օրենքի տեսքով առաջարկված իրավական առումով կլիներ ավելի խոցելի ու իմպերատիվ, որովհետև հնարավոր հետևանքնների առումով չի տալիս մեխանիզմներ, իսկ օրենքի դեպքում […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եվ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև […]

«Պետք է պարտադրել նրան»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը «Ժառանգության» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հայկական կողմը պետք է նախաձեռնի ու Ցեղասպանություններ տեսած ժողովուրդների հետ Թուրքիայի դեմ պայքարի մեկ ճակատով: Ըստ նրա՝ բոլոր դիվանագիտական հարցերում ցեղասպան եղած ժողովուրդները, այդ թվում նաև հայերը Թուրքիայի հետ պարտվում […]

Կուրծք չծեծել ու ամենախելացի չերևալ

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը պատգամավորների ելույթներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգտվելով նիստը վարողի իրավունքից նկատեց.  «ԱԺ ցանկացած փաստաթուղթ, որը քվերակությամբ է ընդունվում, օրենք է: Առաջարկությունները յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է խմբակցության ներսում քննարկել, առավել ևս մենք բացասելու որևէ բան չունենք, այս ամբողջ տրամաբանությունը կապված […]

«Հենց այդ քաղաքականության արդյունքն է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի խոսքով՝ վտանգավոր երանգներ կան առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածում, որտեղ անդրադարձ է կատարվում ցեղասպանության համահայկական հռչակագրին: Այս մասին նա նշեց այսօր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը: Գեղամյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը կողմ է հայ-թուքրական բարեկամությունների հաստատմանը, սահմանը բացելուն, […]

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է ուղղագրական սխալներ անել

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագծում Օսմանյան բառը գրել փոքրատառ: «Սա պատմական կարևորագույն փաստաթուղթ է լինելու, առաջարկս վերաբերում է Օսմանյան բառին. ես առաջարկում եմ այն նախագծում փոքրատառ գրել: Սա լինելու է վերաբերմունք, որ մենք այդ չարիքի, չարագործների ու տականքների կայսրությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի