12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կուրծք չծեծել ու ամենախելացի չերևալ

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը պատգամավորների ելույթներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգտվելով նիստը վարողի իրավունքից նկատեց. 

«ԱԺ ցանկացած փաստաթուղթ, որը քվերակությամբ է ընդունվում, օրենք է: Առաջարկությունները յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է խմբակցության ներսում քննարկել, առավել ևս մենք բացասելու որևէ բան չունենք, այս ամբողջ տրամաբանությունը կապված է ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի հետ: Եվ իշխանությունը, և համայն հայությունն իր խոսքն ասել է, և պետք չէ մի խոսք ասել, որը կծանրացնի այս նախագիծը: Հիմնական զեկուցողը ներկայացրեց հիմնավորումներ:

Օրենքը մեկ նախադասություն է, այլ քննարկելու բան չունենք, յուրաքանչյուրս մտածում ենք, որ ավելի ջատագով ու ջատագով ենք , այնպես որ բերեք հանրության մոտ չդարձնենք այն խնդիրը, որ երկար քննարկման կարիք կա, և կուրծք չծեծենք, ասենք, որ մենք ամենա-ամենախելացի առաջարկներն ունենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ