30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդեն գլխավոր բժիշկներին այդ հարցը կտաք. Սահակյանը՝ Ծառուկյանի բացակայությունից

«Արձագանքել է իմ գրությանը, որպեսզի որոշակի պատճառաբանումներ ունենա: Փաստարկումը հետևյալն է, որ մշտապես այդպես է եղել, գրություններ է ուղարկել և հարգելի համարվել, գործուղումների, բացակայությունների մասին տարբեր  առիթներով պարզաբանումներ է ուղարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով  հարցին, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչպես է բացատրել իր բացակայությունները:

Սահակյանն ասաց, որ երբեք իրենից չի պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, հիմա ժամանակն անցել է, և այդքան փաստաթուղթ չի կարող վերականգնվել: «Մինչև 2007 թվականը այդ նույն խնդիրը քննարկվում էր պետաիրավականում»,-ասաց նա ու բացատրեց կարգը՝ նկատելով, որ նախադեպեր չեն եղել: «Իսկ այս պահին իրավաբանների մեջ վեճ կա, և մինչև կանոնակարգ-օրենքի փոփոխությունը հարցադրում եմ ներկայացնելու պատգամավորներին, որ աշխատանքային օրենսգրքի պահանջներով առաջնորդվենք»:

Հարցին, թե նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանն անհարգի այլևս չի բացակայի, Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե կբացակայի, առանց փաստաթղթերի կլինի, գործելու է այն, ինչի մասին հայտարարում եմ ձեզ: Կարող է գալիս է, ես համոզված եմ, որ չի կարող անընդհատ հիվանդ լինել»:

Դիտարկմանը, թե եթե տարին 365 օր հիվանդ լինի, արդյոք դա չի հանգեցնի նրան, որ անգործունակ ճանաչվի, Սահակյանը կատակեց. «Արդեն գլխավոր բժիշկներին այդ հարցը կտաք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ