16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանի ագրեսիան լուրջ մտահոգություն է Եվրոպայի համար»

«Ռուսաստանի վարքագիծն Արևելյան Եվրոպայում, հատկապես ագրեսիան լուրջ մտահոգություն է Եվրոպայի համար, ինչ վերաբերում է ՀՀ-ի ընտրությանը, ես հիշեցնեմ իմ բացման խոսքը, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, որն էլ կայացնում է իր որոշոմները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը՝ հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտավախություն չունի՞, որ ՀՀ-ի և ԵՄ-ի հերթական բանակցությունները ձախողման կդատապարտվեն ՌԴ-ի պատճառով:

«ՌԴ-ի ագրեսիան մեզ շատ է մտահոգում, մենք տեսնում ենք, որ էսկալացիա է տեղի ունենում տարբեր ուղղություններով, ՌԴ-ի վարքագիծն անցնում է սահմաններից անդին. սա մի խնդիր է, որին Եվրոպան պետք է իրավացիորեն անդրադառնա»,-ասաց նա: Սամվել Ֆարմանյանը ևս հարցին արձագանքեց՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ համագործակցում է, քանի որ վերջինս ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ համագործակցությունը մեծ կարևորություն ունի ՀՀ անվտանգության հարցում:

Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որը վերաբերում էր նրան, թե որքանո՞վ է ՀՀ-ն համապատասխանում ժողովրդավար երկիր լինելու սկզբունքներին, Սաջադ Քերիմն արաձագանքեց, որ իրեն ուրախացրել ու զարմացրել է երկխոսությունը, որի ականատեսը եղան այս օրերի ընթացքում. «Ինձ թվում է՝ շատ առողջ նշան է բաց բանավեճի այս մակարդակը, որ ներկայումս կա ՀՀ-ում, ինձ հետ մեկ մտահոգություն կտանեմ. իհարկե Հայաստանը պետք է որոշի ինչպես է դիրքավորվելու ՌԴ-ի կոնտեքստում, բայց մտահոգությունս այն է, որ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգանան, արդյոք նման բացությունը կշարունակի՞ տիրել ՀՀ-ում, որովհտև այսպիսի բաց ժողովրդավարական ՀՀ-ն է, որ Եվրոպայում կցանկանայինք տեսնել»,-ասաց նա:

Լուսանկարն՝ aravot.am-ի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ