29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երբ հայ զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան է, երբ այլ պետության զենքից են կրակում.ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երեկվա «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորումում արած հայտարարությանը՝ Ռուսաստանի կողմից Արդբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, ասաց, որ իրենք այդ մասին առաջ էլ էին խոսում։

ԱԺ նախագահի խոսքով  այս հարցում մեր ժողովուրդն ավելի շատ էմոցիոնալ-հոգեբանական խնդիր ունի այն առումով, որ մի բան է, երբ հայ զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան է, երբ այլ պետության զենքից են կրակում։ Իսկ իրավական տեսակետից, ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի, ցանկացած պետություն իրավունք ունի տարբեր երկրների հետ համագործակցության իր աստիճանն ինքը որոշել։

Լրագրողի հարցին, թե անակնկա՞լ չէր, արդյոք, նախագահի այս ելույթն իր համար, քանզի նախկինում նման սուր շեշտադրմամբ այդ մասին չէր բարձրաձայնվում, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ մասին իրենք մինչ այս էլ խոսել են, ուղղակի այդ օրը ֆորումի ժամանակ հարց բարձրացրեցին, նախագահն էլ նորից անդրադարձավ այդ թեմային։ Իսկ բացասական արձագանքի մտավախություն չունե՞ն բարեկամ Ռուսաստանից, ԱԺ նախագահն ասաց․ «Գիտե՞ք, ես ուզում եմ՝ մեր ժողովրդից էդ ստրկական հոգեբանությունը, էդ մտայնությունը իսպառ վերանա»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ