08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քաղաքական կամք է պետք»

Հայաստանում բարեփոխումները սկսվել են 2001 թվականից`Հայաստանի ԵԽ-ին անդամակցելուց հետո՝ միջազգային պարտավորությունների բեռի տակ: Այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն արդեն դառը պտուղներ է քաղում:

Ինչ վերաբերում է ընտրություններին ու դատական համակարգին, Մարուքյանի խոսքով` միայն լավ ընտրական օրենսդրություն ունենալով` ազատ ընտրությունների մասին խոսելը քիչ է. նախ անհրաժեշտ է քաղաքական կամք: Բանախոսն ասաց, որ հանրության վստահությունը դատաիրավական համակարգի վերաբերյալ շարունակում է շատ ցածր մնալ:

Ըստ Մարուքյանի՝ կոռուպցիան Հայաստանում բարձր մակարդակի վրա է, բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր դոլարների հայտարարագրեր են ներկայացնում, ինչն անհետևանք է մնում:

Էդմոն Մարուքյանի համար տեսանելի է Հայաստանի եվրոպական ինտեգրման տեսլականը: Նա կոչ արեց եվրոպացի գործընկերներին լինել հետևողական և մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների ամրագրման, արդյունավետ կառավարման հարցերը գլխավոր տեղում պահել Հայաստան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում, և Ռիգայի գագաթնաժողովին փորձել Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ