13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ին վարձավճարով տարածք տրամադրվեց

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վարձու տարածք տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման  Սահակյանը նշեց, որ ԲՀԿ-ն  Հանրապետության փողոցի վրա կստանա 628 քառ/մ տարածք 5 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմում է 125 հազար դրամ։ Նույն  տարածքում 50 հազար դրամ վարձավճարով  215 քառ/մ տարածք կստանա Ռամկավար Ազատական կուսակցությունը։

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա

Մայիսի 18-ից 21-ը աշխատանքային այցով Գերմանիայում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիրակությանն ուղեկցում էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի […]

Ինչ հիմքերով էին ձերբակալել Գոհար Ենոքյանին. ասում է Դատախազը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ կապված քրեական գործին: Նա նշեց, որ 73 տարեկան տիկնոջ համար խափանման միջոցն ընտրել են կալանքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով են նրան ձերբակալել ու նման խափանման միջոց ընտրել:  Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ […]

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը. ԶԼՄ-ներ

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ղրիմի բռնակցում» արտահայտությունը, գրում է obozrevatel-ը` Reuters-ի դիվանագիտական աղբյուրներին հղումով: Համաձայն աղբյուրի` բանակցությունները շատ բարդ են եղել, ԵՄ դիվանագետները ստիպված են տեքստի փոխզիջումային տարբերակ մշակել, որում ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների դիրքորոշումները ներկայացված կլինեն առանձին ձևով: Փաստաթղթում ընդգծվելու […]

Ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ. Կոստանյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերջինիս հիշեցրեց 2013 թվականի հոկտեմբերի մեկը՝ Գլխավոր դատախզի թեկնածության օրը, երբ ինքը բարձրաձայնել է «կոնկրետ փաստեր, որոնք վկայում են Զինդատախազ Կոստանյանի կողմից կոծկելը հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը»: Պատգամավորը նկատեց, որ ընդունել է հրապարակային քննարկման […]

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ. Azatutyun.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ, գրում է Azatutyun.am-ը: «Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է […]

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Հանուշ հակոբյանը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, և այսօր թալանվում, պղծվում են եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, […]

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցած «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն, որը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ: Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով. մարդկության պատմությունը պետք է սրբագրվի […]

Խորհուրդ չեմ տալիս Գագիկ Ծառուկյանի անձի ֆոնի վրա կայանալ. Էնֆիաջյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հորդորով հանդես եկավ: Նշենք, որ նախքան նրան ԲՀԿ նախկին ղեկավարի կազմակերպություններում իրականացվող ստուգումների, ՀՀԿ  գործադիր մարմնի փետրվարյան հայտնի նիստի մաիսն հարց էր բարձրացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հորդորում եմ Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված քննարկում, վերլուծություն այս բարձր ամբիոնից չանել: […]

Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել. վարչապետը՝ Ծառուկյանի ստուգումներից

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրեց փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ Գմ հայտնի նիստը, որտեղ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը որակվեց չարիք: Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ծառուկյանի բիզնեսների մասին, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «թամփելու» մասին: Փաշինյանը հարցրեց, թե արդյոք վարչապետի լիազորությունների մեջ «բամփելը» կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի