10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ռոբերտ Նազարյանի «վերջին» խոսքը /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ է զայրացած, որ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէր ներկայացել հանձնաժողովի նիստին: «Առաջին անգամ է, որ ընկերությունը հայտ է ներկայացնում ու չի մասնակցում»,-ասաց նա, ապա նշեց, որ չի ցանկանում այլ բան ասել, հակառակ դեպքում անպարկեշտ կարող է լինել: Նա ընթերցեց Բիբինի նամակը, որտեղ նա նշել էր, որ յոթ դրամով թանկացման դեպքում ՀԷՑ-ը կարող է չկատարել իր պարտականությունները, այսինքն՝ կարող են լինել հովհարային անջատումներ և այլն: 

Նամակի ավարտին գրված էր «Հարգանքներով Եվգենի Բիբին»: Սա չվրիպեց Նազարյանի աչքից:  «Ոնց որ ինքն է շանտաժի լեզվով խոսում, այնպես էլ մենք համապատասխան արձագանք կտանք»,-ասաց նա:

Իսկ նախքան հանձնաժողովը կքվեարկեր թանկացման հարցը, Նազարյանը ելույթով հանդես եկավ՝ առաջարկելով ներկաներին՝ ՀԿ-ներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին միասին աշխատել, ոչ թե միայն նման «բում»-երի դեպքում միասին աշխատել: Նա հիշեց նաև իր նշանակման առաջին օրը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ