28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մալաթիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը՝ Ծառուկյանին, հերթը Դիլիջանինն է

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախագծի գլխավոր զեկուցող հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, ասաց.

«Զարմացած եմ, որ որևէ պետության մեջ կարող է նման օրենքի նախագիծ լինել, էս օրենքի նախագիծն ըստ էության ասում է՝ եկեք օրենքով Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, էն կառավարման համակարգը որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը ավագանուն ու քաղաքապետին մարիոնետի կարգավիճակով օգտագործի նենց, ոնց ուզում ա, սա հակապետական օրենքի նախագիծ է»,-հայտարարեց նա:

Ըստ պատգամավորի՝ սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին. «Ես շատ մեծ հագանքով եմ վերաբերվում էն ինտելեկտուալ ծրագրերին, որ նա իրականացնում է, բայց սա ինձ համար նույն երևույթի շարունակությունն է, որ Սյունիքը տանք Սուրիկ Խաչատրյանին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանին, Դիլիջանն էլ կտանք Ռուբեն Վարդանյանին»,-ասաց Փաշինյանը:

Նա առաջարկեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը գնապիտակներ փակցնել ՀՀ բոլոր գյուղերի ու քաղաքների վրա. «Դիլիջան՝ արժի էսքան, Սյունիք՝ արժի էսքան, մնում ա վերջում էլ ՀՀ-ի վրա մի հատ բանտիկ կապեք՝ ասեք ներդնող կա՞, ուզում ա առնի, թե չէ… Մի հատ էլ լուրջ դեմքով նստել եք, էս նախագիծը քննարկում եք, ժողովուրդ ջան»,-ասաց նա՝ դիմելով գործընկերներին:

Վաչե Տերտերյանն արձագանքեց, որ նման պրակտիկան նոր հեծանիվ չէ, և աշխարհի շատ երկրներում է այն իրականացվում. «Աշխարհի շատ երկրներում է իրականացվում ներդրումային ծրագիր իրականացվել, առաջին անգամ չէ, որ ԱԺ-ի պատերի ներսում խոսվում է ներդրումների խրախուսման մասին, ներդրումների խրախուսման մեջ մի ամբողջ գործիքակազմ կա, դրանց մեջ միջավայր ձևավորելը կամ հարկային արտոնություններ տալը ընդամենը բաղադիչներից մեկն է»,-պատասխանեց փոխնախարարը՝ հավելելով, որ իր կարծիքով ներդրումները համահունչ են արտոնությունների հետ:

Վաչե Տերտերյանը շետեց՝ եթե մի ծրագիր իրականացվել է մի ներդրումային թիմի կողմից, ապա դա չի նշանակում, որ հաջորդ ծրագրերը ևս նույն թիմի կողմից են իրականացվելու: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ