13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը հանդիպել է սահմանապահ համայնքների աշակերտներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին: Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել աշակերտների այցը […]

«Հենց սա է ցեղասպանությունը, Պուտին». թուրքերը չեն հանգստանում

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին»  («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի […]

«Մեծատառով գեներալ»

Այս քառօրյայի ընթացքում ՀՀԿ 2 պատգամավորներ առանձնացան: Խոսքը Հայկ Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է: Հայկ Գրիգորյանը առաջին անգամ ելույթ ունեցավ, ելույթում  պաշտպանելով  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սեյրան Սարոյանն էլ բանավիճեց  Զարուհի Փոստանջյանին: Նշենք, որ  Փոստանջյանը ԱԺ ընդմիջման ժամին  ինչ-որ թղթեր էր բաժանել պատգամավորներին, և երբ պատգամավորը մոտեցել էր  գեներալին, վերջինս նետել էր . «Էս […]

Հրատապ. սկանդալ Ռիգայի գագաթնաժողովում. Tert.am

Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում է հայտարարել, գրում է Tert.am-ը: Ինչպես հաղորդում է Tert.am–ի աղբյուրը, վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով: Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր: Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև […]

Հրաժարական կտա՞

«Ասել, թե հանրաքվեն այս կամ այն ժամկետում կլինի, չէի ուզենալ, բայց կարող եմ ասել, որ գոնե աշնանը մենք մեզ հետ կապված աշխատանքները կաշխատենք իրականացնել և ներկայացնել Նախագահին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:  Ինչ վերաբերում է ընդդիմության բերած հակափաստարկներին, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով գործող իշխանությունը վերարտադրվելու փորձ է […]

Նազարբաեւը կողմ է ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը, գրում է ТАСС-ը: Նա մասնավորապես ասել է, որ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին հետաքրքրվածություն է հայտնել արդեն 40 երկիր։ «Շատ շահավետ կլինի նման պայմանագիր կնքել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև։ Ես կարծում եմ, որ կլինի, քանի […]

Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդգագաթնաժողովում   Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի […]

Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բելգրադում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք […]

Հոսանքի թանկացումը մտահոգիչ է. ՀՀԿ պատգամավոր

Մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրահավաք է նախատեսված: Հնարավոր է արդյոք ՀՀԿ-ականների մասնակցությունը այս հանրահավաքին, թեկուզ երիտասարդության մակարդակով, լրագրողի հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը այսպես պատասխանեց. «Հարցը մտահոգում  է բոլորին, այդ թվում Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքացու: Մեզ մտահոգում է այդ հարցը և կարծում եմ, որ հոսանքի թանկացումը ոչ միայն կբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի