22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասկացրել են. Առավոտ

Ներկայացնում ենք հատվածներ «Առավոտի» խմբագրականից.

«…Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ և հիմա: Հիշենք. նա խոսել է բազմաթիվ թեմաներով՝ տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաև զուտ պոպուլիստական անդրադարձներ՝ արագաչափեր, կարմիր գծեր և այլն: Նույն թեմաները զարգացնում էին նաև Քոչարյանին համակրող կայքերը և առանձին քարոզիչները:

 Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձևով նվազեց: Օբյեկտիվ պատճառներ դրա համար չկան: Իշխանությունը կարծես թե չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից /չնայած՝ ո՞վ գիտի/, տնտեսական իրավիճակը շարունակում է նույնքան տխուր մնալ, Պերմյակովը չի հանձնվել հայաստանյան արդարադատությանը, օրինազանց վարորդները շարունակում են «տուգանքի թղթեր» ստանալ և դժգոհել: Եթե քննադատության առիթները մնացել են, ապա ինչո՞ւ այն այլևս չի հնչում համապատասխան շրջանակների կողմից: Ուրեմն ինչ-որ բան փոխվել է Հայաստանից դուրս: Կամ ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր հույսեր էին կապում այդ «դրսի» հետ, հասկացրեցին, որ այդ հույսերը սնամեջ են»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ