13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Էդուարդ Շարմազանով

Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ […]

Հայաստանը հասկանալի դարձրեց մեր ընտրությունը ԵՄ-ի համար.քաղաքագետ

Ռիգայում տեղի ունեցավ ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Ինչպիսի արդյունքներ գրանցեց Հայաստանը այս գագաթնաժողովին՝ թեմայի շուրջ այսօր « Հենարան» մամուլի ակումբում իր դիտարկումները ներկայացրեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Իրականում տեղի ունեցածը  ոչ թե այս երկու օրերի ընթացքում էր, այլ այս երկու օրերը ամբողջականացրեցին այդ ամբողջ գործընթացը, որը սկսվել էր 2 տարի առաջ՝ Վիլնյուսից: Այն ժամանակ Հայաստանը խնդիր […]

Այ քեզ Պուճուր

Ադրբեջանն աչքիս պատային վիճակում է: Ալիեւը կամ պախմելից չի կարողանում դուրս գալ:Կամ դադարել է վերահսկել իրավիճակն իր երկրում, էլ առավել` արտաքին քաղաքականության վեկտորում: Իլհամը ոչ միայն չի գնացել Ռիգա` հզոր դիվիդենտներ պարգեւելով Հայաստանին:Հիմա էլ չի ստորագրում ընդհանուր Արեւելյան գործընկերության Հռչակագիրը` Ղարաբաղին առնչվող ձեւակերպումների պատճառով: -Չէ` չեմ կարծում, որ դրանով ուզում է`էդպես հարբած` կոշիկախառը Ռուսաստանի սիրտը մտնել:  […]

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 22-ին Տոկիոյում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվել են միջազգային հեղինակավոր այն պարբերականները, որոնց առաջին էջերին ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը:  Միջոցառման շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը […]

Գործարարները կողքից թաքուն բալետ են անում

«Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը բաշխիչ ցանցերում վերից վար տեղի ունեցող գողության հետևանքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, թե նույն ՀԷՑ-ում երաշխավորված շահույթը շատ մեծ է, վարկերը շատ են, իսկ կորուստներն՝ ահավոր չափերի: «Եթե նախարարն ասում է՝ գողություն է կատարվում համակարգում, հաջորդ քայլը պետք է լիներ այն, որ մենք […]

Ադրբեջանը ի վերջո համաձայնվել է ստորագրել հայտարարությունը

Լատվիայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հայտնվել էր բարդ կացության մեջ, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը լքել էր նիստը: Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում էր հայտարարել. ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել էր եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը: Սակայն Բաքուն, ի վերջո, համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։   Ճշգրիտ հայտնի չէ, թե […]

Ռիգայում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը

Մայիսի 21-ին Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը` «Cooperation across Borders: Eastern Partnership and Beyond» խորագրով: Համաժողովն անց է կացվել Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության և ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում: Գործարար համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների,  ԵՄ անդամ երկրների, Եվրոպական հանձնաժողովի կառույցների, միջազգային ֆինանսական և […]

Արդարանո՞ւմ է

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ա նդրադառնալով գլխավոր դատախազի ներկայացրած հաշվետվությանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ հաշվետվությունը ուզում է կապել ժողովրդի ամենակարևոր հարցերի հետ: «Ամբողջ ժողովուրդը ուզում է հասկանալ, թե ինչու են ուզում ՀԵՑ-ում կատարված 250 միլիոն դոլարի թալանը դնել ժողովրդի ուսերին: Բնական է, որ եթե Սահմանադրությամբ գլխավոր դատախազի կոչումը այն է, […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության անդամներին` Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու իր հրավերն ընդունելու համար՝ նկատելով, որ այն ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու երկու քաղաքների միջև վերջերս […]

«Սպանեք Լիսկային»

Այսօր Աժ Ճեպազրույցների ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք կապ  ունի  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սյունիքի մարզպետի վրա ուղղված կրակահերթի հետ՝ Զուրաբյանը պատասխանեց «Սպանեք Լիսկային ձեր մեջ: Դա ձեզ բոլորիդ խորհուրդ է իմ կողմից, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին»,-խորհուրդ տվեց Զուրաբյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի